49 մլն դրամ եկամուտ, 37 մլն դրամ պարտք․ ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետ Ղալումյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ քավորական հարաբերություններ ունեցող Հայկ և Վահե Ղալումյանները հեղափոխությունից հետո նոր պաշտոններ ստացան․ մեկը՝ պատգամավոր, մյուսը՝ Իջևանի քաղաքապետ։ Ապա Հայկ Ղալումյանը 2021-ին դարձավ Տավուշի մարզպետ, իսկ եղբայրը՝ տեղափոխվեց Ազգային ժողով։

Կարելի է ասել, որ այս ընտանիքի պարագայում կիրառելի է «խնամի-ծանոթ-բարեկամ» արտահայտությունը․ Ղալումյան եղբայրների հայրը՝ Վոլոդյա Ղալումյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Իջևանի տեղամասի շահագործման բաժնի պետն էր, ինչպես նաև Տավուշում հայտնի դեմք է՝ տարիներ առաջ հիմնելով և համակարգելով ՀՀԿ-ի Տավուշի գրասենյակը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի 2024 թվականի հայտարարագիրը և պարզեց նրա գույքային վիճակը։

Ըստ հայտարարագրի՝ Հայկ Ղալումյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 8-ին։

4 միավոր անշարժ գույք

Անշարժ գույքի մասով՝ նա ունի միանձնյա սեփականությամբ հողամաս Տավուշի մարզի Իջևանում, որը ստացել է նվիրատվությամբ 2008 թվականի օգոստոսի 11-ին։ Նույն թվականին՝ 2008 թվականի օգոստոսի 11-ին, նվիրատվությամբ ձեռք է բերել նաև բնակարան Իջևանում։
Բացի այդ, Ղալումյանը համատեղ սեփականությամբ ունի բնակարան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2022 թվականի փետրվարի 9-ին։

Նա նաև համատեղ սեփականությամբ ունի արտադրական նշանակության շինություն Տավուշի մարզի Գանձաքար համայնքում, որը ձեռք է բերել 2010 թվականի մարտի 5-ին։

Տրանսպորտային միջոցներից հայտարարագրում նշված է MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ղալումյանը ներդրումներ ունի նաև բանկում․ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ձեռք է բերել 408,000 դրամի բաժնային արժեթղթեր, իսկ 2016 թվականի օգոստոսի 25-ին՝ ևս 905,200 դրամի։

Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 7,537,942 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10,000 ԱՄՆ դոլար և 1,000,000 դրամ։

 

Եկամուտների մասով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց և պարզեց, որ 2024 թվականին Ղալումյանի ընդհանուր եկամուտը կազմել է 49,216,882.12 դրամ։

Այդ թվում՝
• 15,988,801 դրամ՝ աշխատավարձ Տավուշի մարզպետի աշխատակազմից,
• 1,574,841 դրամ՝ այլ եկամուտ ՀՀ ֆինանսների նախարարությունից,
• 3,780,000 դրամ՝ վարձակալությունից («Էկո Բիլդինգ» ՍՊԸ, տնօրեն Արամ Մինասյան),
• ինչպես նաև ստացել է վարկ՝ 71,298 ԱՄՆ դոլարի չափով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից։

Վարկային պարտավորությունների մասով՝ տարեվերջին նրա պարտքը կազմել է 58,702 ԱՄՆ դոլար և 14,744,120 դրամ, որը ընդհանուր կազմում է 37,693,079.88 դրամ։

 

Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ղալումյանը կատարել է 3,173,599 դրամ վարկի մարման վճարումներ։

Հայտարարագրում նշված է նաև, որ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 57,800 ԱՄՆ դոլար և 22,500,384 դրամ։

Նա անդամակցում է «Զարգացող Տավուշ» հիմնադրամին, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որտեղ զբաղեցնում է Վերահսկող հանձնաժողովի նախագահի պաշտոնը»։

դիտվել է 157 անգամ
Լրահոս
«Բոլորին դեմ եմ» կուսակցության ևս 12 անդամ դուրս են գալու ցուցակից, մնալու է 25 թեկնածու «Չեմ կարող գալ ձեր շքերթին, քանի որ չեմ զոհվել». բաց նամակ Սուրեն Պապիկյանին Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից» «Երևան Սիթի»-ում վիճաբանություն է եղել հացթուխների միջև․ կա վիրավոր Հորինովի «Արևմտյան Ադրբեջան» «վերադարձի» համաժողովի պաստառը շատ խոսուն է․ Վարդան Ոսկանյան Երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվեք առավելագույն զգուշությամբ․ կոչ Պուտինը բաց կապով չի խոսում, մուլտիմիլիոնատերն էլ ФСБ աշխատակից չի լինում, Նիկոլ (video) Նիկոլ Փաշինյան, գործակալ ես փնտրում, հայելու մեջ նայիր. Աննա Գրիգորյան (video) Փաշինյանը հիմա էլ իր կողմից Արցախի հանձնումը գցում է ԵԱՀԿ միջնորդների գրպանը․ Էդուարդ Շարմազանով ԱՄԷ-ն պահանջել է, որ Իրաքը դադարեցնի իր տարածքից հարձակումները 24 ժամվա ընթացքում 26 նավ է անցել Հորմուզի նեղուցով Ձեզ չթվա՛՝ հենց այնպես եմ այս սարսափելի փաստերը ձեզ ներկայացնում․ Սամվել Կարապետյանը մանրամասնում է (video) Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ որ փողոցներն են փակ լինելու Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան». կատարել են Արամ Ա-ն և սրբազան հայրերը Դավիթաշենում ժամերի ընթացքում գողը կամ գողերը նույն թաղամասում թալանել են 12 ավտոմեքենաներ «Հիմա ուշադիր լսի՛ր, այ սոված թալանչի, էլ չես կարողանալու թռնես»․ Սարգսյանի կոշտ խոսքը(video) Նիկոլը մինչև վերջ կզել է Ալիևի առաջ․ մենք առանց պատերազմ հետ ենք բերելու այդ հողերը․ Քոչարյան (video) Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը Իրանը չի հանդուրժելու․ այդ սահմանը հանձնելուց հետո մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Այն, ինչ հիմա անում են արցախցիների դեմ, անելու են նաև մյուսների դեմ․ Զաքարյան Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am