Հայաստանում ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ ԵՄ դիտորդները, իրենց առաքելությունը թողած, ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում։

Անգամ լուրջ միջադեպեր գրանցելիս ծածկադմփոց են անում, որպեսզի ստվեր չգցեն կեղծ խաղաղության վրա։

Մեր տեղեկություններով, փետրվարի 24-ին Շորժայի մոտակայքում դիտորդները հայտնվել են կրակահերթի տակ, երկու մեքենայով սահմանը հսկելու ընթացքում նրանց վրա կրակ են բացել, ընդ որում՝ դիտորդները կրել են նախատեսված տարբերանշաններ եւ ադրբեջանական կողմին նախապես տեղեկացրել իրենց այցի մասին։ Տուժածներ չեն եղել, առաքելության անդամներն անմիջապես վերադարձել են իրենց մեքենաները, զեկուցել միջադեպի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններին։ Սակայն այս մասին որեւէ կողմ հայտարարությամբ հանդես չի եկել՝ վախենալով խաթարել «խաղաղության» գործընթացը։

Ի դեպ, պատմում են, որ դիտորդական խմբի ղեկավար Մ․ Ռիտերի՝ Հայաստանից հեռանալուց հետո մնացած խումբը բարձիթողի վիճակում է հայտնվել, թերեւս հասկանում են, որ իրենց ներկայությունն այլեւս անիմաստ է, եւ սահմանում հսկողության փոխարեն իրենց ժամանակը զվարճանքի կենտրոններում են անցկացնում։

Մեր ձեռքի տակ են հայտնվել լուսանկարներ, որոնցից երեւում է, որ դիտորդներն այցելում են սաունաներ, ռեստորաններ կամ պարզապես զվարճանում են բնության գրկում։ Եվրոպացիների սիրելի վայրերը դարձել են Ծաղկաձորի «Դահուկ» ռեստորանը, Մարտունի քաղաքի «Խրճիթ»-ը եւ երեւանյան սաունաները։

դիտվել է 616 անգամ
Լրահոս
ԱՄԷ-ն պահանջել է, որ Իրաքը դադարեցնի իր տարածքից հարձակումները 24 ժամվա ընթացքում 26 նավ է անցել Հորմուզի նեղուցով Ձեզ չթվա՛՝ հենց այնպես եմ այս սարսափելի փաստերը ձեզ ներկայացնում․ Սամվել Կարապետյանը մանրամասնում է (video) Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ որ փողոցներն են փակ լինելու Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան». կատարել են Արամ Ա-ն և սրբազան հայրերը Դավիթաշենում ժամերի ընթացքում գողը կամ գողերը նույն թաղամասում թալանել են 12 ավտոմեքենաներ «Հիմա ուշադիր լսի՛ր, այ սոված թալանչի, էլ չես կարողանալու թռնես»․ Սարգսյանի կոշտ խոսքը(video) Նիկոլը մինչև վերջ կզել է Ալիևի առաջ․ մենք առանց պատերազմ հետ ենք բերելու այդ հողերը․ Քոչարյան (video) Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը Իրանը չի հանդուրժելու․ այդ սահմանը հանձնելուց հետո մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Այն, ինչ հիմա անում են արցախցիների դեմ, անելու են նաև մյուսների դեմ․ Զաքարյան Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ» Հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու. «Հրապարակ» Մերժվածության համը. «Փաստ» Ռուսաստանում լուրջ են տրամադրված Հայաստանից ստացվող տեղեկություններին. «Հրապարակ» Արթուր Օսիպյանը կալանավորվեց․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքի պատճառը ընդդիմության ռեյտինգի աճն է. «Հրապարակ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» Իշխանությունների թիրախում են ակտիվ արցախցիները. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am