Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե եկեղեցին տապալվի. հայ ազգը կարող է հպարտանալ կաթողիկոսով, նա շատ ուժեղ մարդ է, իսկ ստերը տարածվում են քարոզչության նպատակով. գերմանացի պատմաբան

Գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանը կարծում է, որ Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել. եկեղեցու դեմ կառավարության ճնշումները բևեռացնում են հասարակությունը։

Ըստ նրա՝ միշտ կան մարդիկ, որոնք կառավարության և կան մարդիկ, որոնք եկեղեցու կողմից են։ Պատմաբանը նկատել է՝ մի կողմից Հայաստանը բռնել է ժողովրդավարության ուղին, բայց մյուս կողմից կառավարությունը գնում է բռնապետության ճանապարհով և թելադրում է եկեղեցուն։

«Եկեղեցու դեմ ցանկացած գործողությամբ դուք պառակտվում եք որպես ազգ, պառակտված ազգը միշտ թույլ է»,- նշել է նա։

Միքայել Հեզեմանն ընդգծել է՝ պատկերացրեք՝ Իտալիայի վարչապետը տեղից վեր կենա ու Պապին թելադրի, թե Սուրբ եկեղեցում ինչ լեզվով պետք է հնչի պատարագը կամ քննարկի եկեղեցում ազգային հիմնը հնչեցնելու հարցը։

«Մարդիկ մի լավ կծիծաղեն դրա վրա ու այլևս երբեք նրան լուրջ չեն վերաբերվի, կանվանեն դա մեծամտության մոլուցք»,- շեշտել է գերմանացի պատմաբանը։

Հեզեմանն ընդգծել է՝ սաստիկ անհանգիստ է Հայաստանի համար. «Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե նրա եկեղեցին տապալվի. քրիստոնեական հավատքը ձեր հայ լինելու, ձեր ինքնության մասն է։ Երբեք չէի հավատա, որ այս ամենը Հայաստանում տեղի կունենա»։

Նա ասել է, որ հայ ազգը կարող է հպարտանալ Ամենայն հայոց կաթողիկոսով. «Նա շատ ուժեղ մարդ է, մոռացեք բոլոր բամբասանքների մասին. այնքան ստեր են տարածվում քարոզչության նպատակով։ Նորին Սրբությունը հարգանք է վայելում ամբողջ քրիստոնեական աշխարհում, նա շատ սպաված հյուր է Վատիկանում, նա մեծապես հարգված է ուղղափառ աշխարհում ու արևելյան եկեղեցիներում, ընդհանրապես, ամբողջ աշխարհում։ Այս մարդը ձեր ազգի Հայրն է, պետք է միայն հպարտանաք նրանով։ Աշխարհում ուղղակի մեծ շփոթմունք կառաջանա, եթե այս Աստծո մարդուն մի բան պատահի, դա կցնցի աշխարհը, կարծում եմ՝ դա բնավ լավ չէ Հայաստանի հեղինակության համար»,- հավելել է Հեզեմանը։

դիտվել է 302 անգամ
Լրահոս
Պատրաստ ենք մեր հռչակած նպատակների իրագործման համար սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին․ ՀԱԿ Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան տուծաներ Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ․ Աննա Մկրտչյան Միլիոնավոր դրամներ Սամվել Կարապետյանի կողմից. արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու ԱՄՆ դաշնակիցների փորձերը Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում. Արմեն Աշոտյան Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան «Հայաստան» դաշինքը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն Մոջթաբա Խամենեին գաղտնի գործողության շրջանակներում տեղափոխվել է Մոսկվա. լրատվամիջոցներ Դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում․ Ֆարմանյան ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Իսրայելում վերջին 24 ժամում 108 մարդ է հոսպիտալացվել «MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և փակել ճանապարհը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան Փաշինյանի պատերազմի շանտաժը. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am