Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը

Իշխանության վերջին ութ տարիների գործելակերպը սովորեցրեց, թե ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը։ Նա ընտրում է ժամանակը, պահը, երբ հասարակությունը կամ զբաղված է, կամ ցրված, կամ սգի ու տոնական տրամադրության մեջ։ Սա ժամանակի «հակառակ ուղղությամբ» քայլ անել է՝  իր նշանային տեխնիկան։ Այն կոչվում է տոնական / սրբացված օրերին հակադրությամբ քայլ անելու հոգեբանական և քաղաքական մեխանիզմ։ Իշխանական հոգեբանությամբ դա այն պահն է, երբ հանրային հույզը դառնում է շղարշ, իսկ իր քայլը՝ հակադիր իմպուլս։ Հնարավոր չէ մեջբերել, թե ութ տարիների ընթացքում հայ ժողովրդի զգայական օրերին երկրի համար ինչ ճակատագրական վճիռներ է կայացրել, պարզապես մեկը հիշեցնեմ, թե նա ինչ սիմվոլիկայով եկավ իշխանության։ 2018-ի ապրիլի 24. ցավի օր։ Ապրիլյան շարժումը հասել էր հաղթական եզրին, և Սերժ Սարգսյանի հրաժարականը փաստ էր։ Հենց Փաշինյանն է խոստովանել, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ մի երկու օր սպասի՝ համազգային սգի մեծամասշտաբ արարողությունը  նշվի և նոր հրաժարական կտա։ Դա վերջին պետական ժեստն էր Սերժ Սարգսյանի կողմից՝ ցեղասպանության հիշատակի օրը մասնակցել իր կազմակերպած արարողությանը։ Փաշինյանը չսպասեց, չհետաձգեց։ Նա ընտրեց հենց այդ օրը՝ ազգային ցավի սիմվոլիկ կենտրոնը։ Սա սովորական քաղաքականություն չէր։ Սա՝ սիմվոլիկ գերիշխանության հռչակում էր, հոգեբանական ազդարարում, որ նոր ուժը ոչ թե շարունակություն է, այլ՝ ներխուժում՝ ազգային զգացական միջուկ։ Այդ պահից ձևավորվեց նույն ձեռագիրը՝ տոնական կամ սրբօրյա ժամերի «հակադիր քայլ»։ Դա կոչվում է «Ցավ պատճառելու տոնական սինդրոմ»։  2018-ին նա ընտրեց ազգային ցավի օրը, հետագայում ընդգրկեց նաև տոնական օրերը։ Հոգեբանական առումով սա նույն կերպարի շարունակությունն է՝ առաջնորդ, որը վստահության պակասը լրացնում է հակադրությամբ, հուզական ճնշումներով։  Այն պահերին, երբ հանրությունը «փափկեցած է» , ինքն իրեն տեսնում է ավելի ուժեղ, քան իրականում է։


Հիմա էլ, երբ հանրությունը ամեն պահ սպասում է բախում Եկեղեցու հետ, ապա բնական է, որ Փաշինյանը կնախընտրի այն օրերը, երբ մարդիկ զբաղված են, ուշադրությունը ցածր, զգացական դաշտը «խաղաղ»։ Նա իր քայլով կստեղծի սուր հակադրություն, որով նորից կհաստատի ոչ թե իրավունքը, այլ՝ կշիռը, ոչ թե իրավականությունը, այլ՝ իր կամքի գերակայությունը։ Մենք «Քաջ Նազար» ստեղծող ազգ ենք և հեքիաթը բնավ չի տարբերվում այսօրվա իրականությունից։ Այս տողերը հիշենք․ «Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս—լուսնյակ գիշեր, ասում է․ — Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․»։ Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը։ Դա նրա ձեռագիրն է։ Վախկոտ Նազարի  ամենամեծ համարձակությունը գալիս է այն պահին, երբ աշխարհը հանգիստ է թվում։ Եվ այնպես, ինչպես Նազարը քաջանում էր լուսնային գիշերով, Փաշինյանը քաջանում է այն օրերին, երբ ժողովուրդը մտածում է տոնի, ոչ թե վտանգի մասին։ Եկեղեցու վրա կգրոհի տոնական օրերին կամ դրա շրջանակում։ Բայց ամփոփեմ լավատեսությամբ։ Երբ ժողովուրդը արթուն մնա, կանգնի, ոչ մի գրոհ չի հաջողվի։ Ոչ թե պետք է սպասել, այլ կանգնել, տեր կանգնել մեր Եկեղեցուն։ Հոգևոր պատերազմում սատանայի ամենակարևոր ռազմավարությունը խաբեությունն է: Մենք տեսնում ենք կեղծ պատարագների միջոցով խաբեությունը։ Բայց մենք կարևոր հաղթաթուղթ ունենք։ Մենք ճանաչում ենք մեր հակառակորդին, որը մարդու դեմ կռվում է իր մեղքերի միջոցով։ Իսկ երբ ճանաչում ես հակառակորդիդ, դա արդեն հաղթանակ է։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 741 անգամ
Լրահոս
ԳՀԽ-ն մերժելի է համարում ԵԽ-ում Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու հասցեին շինծու վերագրումները «Քացի կտան», խուճապի մեջ են, ու իրենց իրերը հավաքելու ժամանակը եկել է․ Դավիթ Ղազինյան (video) Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Անկեղծորեն ցավակցում եմ իրենց, մանավանդ Աննային։ Դարձյալ դիվահարվում ես․ Տեր Եփրեմ քահանա Զարգարյան Երկու ամիս է մնացել դիմացեք ու տեսեք՝ինչ է լինելու. ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնեց (video) Իսրայելա-ամերիկյան տապալված ռազմական պլանը․․․ Սամվել Կարապետյանի ռեյտինգը ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը. գիտի՝ ինչ է սպասվում․ Բազեյան (video) ՔԿ-ն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը․ «Փաստինֆո» Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ #ՈՒՂԻՂ․ ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿ դատարանի դիմաց․ ի՞նչ է սպասվում Սամվել Կարապետյանին (video) Հայտնվելու է այն դատավորը, ով վերջ կդնի Սամվել Կարապետյանի կալանքին.Կարապետյանի ներկայացուցիչ (video) Թրամփը կոչ է արել Հորմուզի նեղուցում գտնվող տանկերներին համարձակություն ցուցաբերեն Հայաստանի վերջնական կազմաքանդումը կանխելու համար 1-1.5 ամիս ժամանակ կա․ Սամվել Ֆարմանյան Պիտի պատասխան տաք ձեր ծաղրական տիկ-տոկյան վիդեոների համար․ Անուշ Պողոսյան (video) Իրանն ինտենսիվ ավիահարվածների է ենթարկվել, մերձավորարևելյան երկրներում բազաներ են թիրախավորվել ԱՀԱԶԱՆԳ․ Բժիշկներին տեռորի են ենթարկել, ինչպե՞ս են սպառնում․ բժիշկ Գևորգ Գևորգյան (video) Երեխուս բերնից կտրել, սարքել եմ էս ավտոտնակը, թող գումարի չափ ասեն, սեփականաշնորհենք, ոչ թե քանդեն (video) 45 տարեկանում հազիվ էս ավտոտնակն ունեմ, քանդում են, ու՞մ էր խանգարում․ Աջափնյակի բնակիչ (video) Իրանական ազգայնականությունն արդեն վաղուց նկատելիորեն սերտաճել է շիայական գաղափարախոսության հետ Մեսրոպ Մաշտոցը Ամարասում դպրոց է հիմնել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին․ Շարմազանովը՝ Փաշինյանին Էրդողանը Գուտերեշին է հանձնել «Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակը» #ՀԻՄԱ․ «Ալիևը պատրաստ սպասում է. պատերազմը Սյունիքից է սկսելու». Հարութ Սասունյան (video) Հայաստանը հերթական անգամ տեսանելի փոսում է Փաշինյանի անփառունակ կառավարման հետևանքով․ Աշոտյան Հրազդանի «Ծովինար» ջրամբարում արդեն 3-րդ օրն է՝ շարունակում են կնոջ մարմնի որոնողական աշխատանքները ԻՀՊԿ-ն արաբական երկրներին խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին չտեղավորել իրենց հյուրանոցներում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am