Իսրայելա-ամերիկյան տապալված ռազմական պլանը․․․

Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակումից անցել է 2 շաբաթ։ «Մեր բակի» պատերազմը շարունակվում է՝ ծավալվելու հստակ նշաններով։ Իմաստ չկա խոսել ամենօրյա հարվածների կամ ռազմական գործողությունների մասին (դուք դրանք հեշտությամբ կարող եք գտնել լրատվականներում)։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Ինչ կա ու ինչ է պետք իմանալ այս պահի դրությամբ ռազմավարական մակարդակում (համառոտ ու թեզիսային)։

Պատերազմը տևում է արդեն 14 օր։ Այս փաստն ինքնին արդեն իսկ չհաշվարկված իրողություն է։ Այն, ինչ սկզբում ԱՄՆ-Իսրայելը նախատեսում էին իրականացնել մի քանի օրում, վերածվեց ոչ միայն հյուծիչ պատերազմի, այլև էականորեն սկսեց ազդել հարձակվող կողմերի ռազմավարական հնարավորությունների վրա՝ ներքին իրադրության վատթարացումից մինչև զինամթերքի պաշարների կտրուկ նվազում։

Իսրայելա-ամերիկյան տապալված ռազմական պլանը (Ա. Խամենեիի ու բարձրագույն զինվորականության սպանություն և իշխանության/պետության կապիտուլիացիա՝ ներքին ընդդիմության ճնշման ներքո) իր ոճով բազմաթիվ նմանություններ ունի 2022 թ. ՌԴ «հատուկ ռազմագործողության» (СВО) հետ, որը նույնպես ի սկզբանե նախատեսված էր իրականացնել մի քանի օրվա մեջ, սակայն վերածվեց արդեն 4 տարի տևող հյուծիչ պատերազմի։ Այս առումով իրանա-ամերիկա-իսրայելյան պատերազմը ևս արդեն մտել է հյուծիչ պատերազմի փուլ։

Իրանական պետության և հանրության միասնականությունն ու դիմադրությունը ոչ միայն ապահովել են պետական համակարգի դժվար, բայց անխափան աշխատանքը, այլև փոխել են պատերազմական հաշվարկները ողջ տարածաշրջանում (այստեղ չի կարելի նախանձով չհիանալ սեփական պետության համար պայքարողների հաստատակամությամբ)։

Պատերազմող կողմերի ռազմավարություններ շատ տարբեր են։

Իրանը նահանջելու ծրագրեր (ու տեղ) չունի։ Ընդակառակը, տեսնելով պատերազմի ավարտի հավանականություն, փորձում է այն վերջացնել սեփական ռազմավարական դիրքի բարձրացմամբ։ Այն է՝ ոչ թե զինադադար կնքել ու մտնել ավանդական սպասողական ցիկլի մեջ (ինչպես եղավ, օրինակ, անցյալ ամռանը «12-օրյա պատերազմից» հետո), այլ հասնել այնպիսի իրադրության, որտեղ նոր պատերազմի հավանականությունը տեսանելի ապագայում էականորեն կնվազի։ Դա անելու համար Իրանը բարձրացնում է իր վրա հարձակվելու գինը՝ այդ թվում ներգրավվելով (խոցելով) անմիջական հարևանությամբ գտնվող երկրներին։ Սա մի մարտավարություն է, որը ստիպում է հարակից պետություններին դիմադրել ԱՄՆ ու Իսրայելի ցանկություններին՝ թույլ չտալով օգտագործել սեփական տարածքը (արդեն իսկ այսպիսի տրամադրությունների մասին առկա են բազմաթիվ արտահոսքեր)։ Այլ բառերով ասած՝ դիմադրելով՝ Թեհրանը հեռվացնում է հաջորդ պատերազմի ժամկետը և ապահովում խաղաղություն (լավ դաս է մեզ համար)։

ԱՄՆ չունի ռազմավարություն (exit strategy)։ Այլ պլան, քան սկզբնականը, գոյություն չուներ։ Ավելին՝ հաշվարկված չէին, օրինակ, Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու իրական սպառնալիքները և դրանց ազդեցությունը դաշնակիցների ու համաշխարհային տնտեսության վրա (նայե՛ք նավթի գները և միանգամից ամեն բան հասկանալի կլինի)։

Իսրայելի հաշվարկն ավելի պարզ է. լինելով Իրանի անմիջական հարևան, հրեական պետությունը առաջնորդվում է «որքան շատ վնաս թշնամուն, այնքան ավելի լավ» սկզբունքով։ Ինչքանով է սա արդարացված, կասեն Իսրայելով զբաղվող մասնագետները։ Ես կարծում եմ, որ Նեթանյահուն ևս թերհաշվարկ է կատարել։

Այս պահին հնարավոր նոր ռազմական իրական բախման թատերաբեմեր կարող են բացվել Եմենում, Սիրիայում և Իրաքում (կան բազմաթիվ նախանշաններ)։ Լիբանան-Իսրայել սահմանին արդեն իսկ պատերազմ է։ Սա Իրանի դեռևս չօգտագործված «զենքերից է»։ Եթե սա գործարկվի, այդ ժամանակ ամեն բան ուղղակի կլինի աղետալի միլիոնավոր մարդկանց համար ողջ տարածաշրջանում։

Առանձնահատուկ պետք է նշել, որ ամեն բան արվում է Թուրքիային (Ադրբեջանին) պատերազմի մեջ ներքաշելու համար։ Սակայն ոչ մի ռացիոնալ հաշվարկ այդպես անելու չկա՛ ոչ Անկարայում (Բաքվում), ոչ էլ Թեհրանում։
Պատերազմի ավարտի մասին

ԱՄՆ, որպես գլխավոր ուժ, ունի պատերազմն ավարտելու երկու (վատ) ընտրություն. կա՛մ շարունակել պատերազմը՝ առանց չափելի ու հստակ, միաժամանակ գերռիսկային ավարտի սցենարի, կա՛մ էլ ավարտել այն հիմա՝ Իրանին էլ ավելի մոտեցնելով «միջուկային զենքին», ստանալով ուժեղացած իշխանություն վրիժառու առաջնորդով և խաթարված Մերձավոր Արևելք։Այս ընտրությունն է պատճառը, որ իրավիճակը շարունակում է մնալ անլուծելի։ Հետևաբար՝ պատերազմի ամենավտանգավոր փուլը դեռ կարող է առջևում լինել (մինչդեռ զոհվում ու վիրավորվում են հազարավոր մարդիկ, ավերվում քաղաքներ, խաթարվում ճակատագրեր)։

Ամփոփելով. վերջին 2 շաբաթները ցույց տվեցին, որ մարտավարական հաջողությունը հավասար չէ ռազմավարական հաջողության, հատկապես՝ երբ վերջինս հստակ ձևակերպված չէ։ Սա դաս է բոլորի, այդ թվում՝ Հայաստանի համար։

Մեզ համար վիճակը շարունակում է լինել կայուն ծանր. բիզնեսի համար ստեղծված դժվարություններից (Չինաստանից ներկրումը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ) մինչև անվտանգային սպառնալիքներ ՀՀ սահմաններին»,-գրել է նա:

դիտվել է 276 անգամ
Լրահոս
«Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video) 63-ամյա տղամարդը կալանավորվել է Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա Նիկոլի «ուրախ ավտոբուսը նոր մահ բերեց» ․ Արա Վարդանյան (video) Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am