Մի նողկալի, մերժելի ավանդույթ էլ ձեւավորեց ՔՊ առաջնորդը

Մի նողկալի, մերժելի ավանդույթ էլ ձեւավորեց ՔՊ առաջնորդը. ստիպեց, որ իր թիմի բոլոր անդամները պարբերաբար իրեն հավատարմության ու զոհաբերության ծեսեր մատուցեն: Այսպես կոչված` «մուծվեն» բարեկեցիկ կյանքի, պաշտոնի, կարգավիճակի, եկամուտների համար: Նա պետական բյուջեից վճարվող աշխատավարձը համարում է, որ ինքն անձամբ է վճարում, որ մանդատն ու պաշտոններն ինքն է նվիրել, որ այդ բոլոր պաշտոնյաներն ու մանդատակիրները հիմա «սովից կսատկեին»` եթե ինքը չլիներ, ուստի բոլորը պարտավոր են իրեն ծառայել եւ աջակցել ամեն ինչում: Իր հրահանգով` կրակի մեջ նետվել, իր հակառակորդներին` իրենից ավելի կոշտ արձագանքել, իր բոլոր հակահայկական քայլերն արդարացնել ու իր ասած բոլոր հիմարությունները գովերգել-կրկնել-փառաբանել:
Այս զազրելի ավանդույթն է պատճառը, որ գյումրեցի աղջիկներից մեկն իր հոր տարիքի Միքայել Աջապահյանին է վիրավորում, մյուսը` ընտրված քաղաքապետին ու հարգված պրոդյուսերին: Եւ դատելով սրանց բառամթերքից` տեքստերը գրվել են կառավարության ղեկավարի կաբինետում, նրա ատելությանն ու ագրեսիային խիստ համահունչ:
Այս նողկալի վիճակն է պատճառը, որ անգամ մեր նախկին գործընկերներ Սիսակն ու Բաբկենը «չպլստացին»` նրանք էլ են պարբերաբար «վճարում»` իրենց կարգավիճակի դիմաց: Այս «ավանդույթն» է պատճառը, որ նախկին նախագահների ցանկացած հարցազրույցից հետո շարվեշարան ստատուսներ են գրվում` զանազան գրանտակերներից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իսկ ամենանողկալին այն է, որ ՀԱԿ-ի հետ կապ ունեցած իր թիմակիցներին ստիպում է, որ Լեւոն Տեր Պետրոսյանի դեմ դուրս գան, ՀՀԿ-ի հետ առնչություն ունեցածներին` Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի, Գյումրիից եկածներին` գյումրվա գործիչների, կաթողիկոսի հետ նորմալ հարաբերություններ ունեցածներին` Վեհափառի եւ այդպես շարունակ: Բոլորին փչացնում է, որպես մուրճ կամ քլունգ օգտագործում...

Այս մասին գրել է Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

դիտվել է 985 անգամ
Լրահոս
Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը Մասյացոտնի թեմում միասնական ժամերգությանը կմիանան նաև Արագածոտնի թեմի հոգևորականները Պուշկինի փողոցում վիճաբանություն է եղել․ եղբայրները տեղափոխվել են ոստիկանություն,17-ամյա պատանին՝ ԲԿ Առաջի նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ բռնագանձել 2 բնակարան Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել․ «Իրավունք» Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում. «Հրապարակ» Իրանի ռազմավարական խորքը թույլ է տալու երկարաժամկետ դիմադրություն կազմակերպել․ իրանագետ Գանձաքարցիները Փաշինյանին չընտրելու ևս մեկ պատճառ ունեն․ «Հրապարակ» Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Վարդենյաց լեռնանցքը փակ է Իրանի հարվածներն այնքան ուժգին են եղել, որ ամերիկյան ռազմակայանների մի մասը ջնջվել է երկրի երեսից Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ցանկացած պահի որպես «պեշկա» կդնի զոհասեղանին․ ՔՊ-ականները անցել են գլխների ճարը տեսնելու. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ» Աննայի իշխանությունն ինչ-որ պահի ավելի մեծ է եղել, դա դուր չի եկել Փաշինյանին. «Հրապարակ» Նախարար Ավանեսյանը Հակակոռուպցիոն դատարան է գնացել «Քովիդի գործով». «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարի գործով Քննչականը հաստատում է․ կա քրեական վարույթ. «Ժողովուրդ» 15 մլն աշխատավարձ, 8անշարժ գույք, 100 հազարավոր կանխիկ դոլարներ․ փոխնախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am