Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած ընդամենը մի քանի ամիս իշխանությունները համարում էին, որ կա՛մ անհնար է թոշակ բարձրացնել, կա՛մ անիմաստ է (թոշակառուն շատ չգիտի՝ ինչպես ծախսել), սակայն օրերս Նիկոլ Փաշինյանը հանկարծ կտրուկ որոշում կայացրեց ապրիլի 1-ից ավելացնել թոշակները։ Ավելին, նախօրեին էլ հայտարարեց, թե կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի: Ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև հանրության գերակշիռ մեծամասնությունը սա դիտարկում է նախընտրական տեսանկյունից:


Այդ կարծիքի հետ համաձայն է նաև «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, որն այդ ամենը ընտրակաշառքի դիտանկյունից է քննարկում։ «Նիկոլ Փաշինյանը վերջերս տարբեր գործողություններ է իրականացնում քվե ապահովելու համար։ Սկզբից որոշեց գնալ դասական քարոզչական «հնարքների» հետևից՝ հեծանվային արշավ, կնոջ հետ պոդքաստների վարում և այլն։ Տեսավ, որ արդյունք չի տալիս, խնդրեց Ամերիկային, որ փաստաթղթի ինչ-որ կտոր բերի՝ անունը դնելով «խաղաղության երաշխիքներ», որպեսզի կարողանա դրա հիման վրա քվե կորզել։ Բայց իր վարկանիշի վրա դա որևէ դրական ազդեցություն չթողեց, կամ շատ չնչին էր այդ ազդեցությունը։ Արդեն դիմեց ռեալ ընտրակաշառքների։ Ներդրեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որն ընտրություններից հետո ուղղակի պայթելու է։ Ընդդիմադիր հատվածը, մասնավորապես մենք ասում ենք, որ կենսաթոշակը հնարավոր է նվազագույնը դարձնել 100 հազար, միջինը՝ 150 հազար դրամ։ Շուտով հրապարակելու ենք դրա բանաձևը։ Հասկացան, որ պատասխան պետք է տան թոշակառուներին՝ եթե ներուժը կա, ինչո՞ւ չեն բարձրացնում կենսաթոշակը։ Արդյունքում գնացին ընտրակաշառքի։ 2026 թվականի բյուջեում այս մասին տող չկար, և նրանք միտում էլ չունեին կենսաթոշակները բարձրացնելու։ Զուգահեռ զինվորական ծառայությունը դարձրեցին 1,5 տարի։ Սրանք բոլորն ընտրակաշառքի օրինակներ են։ Ընդամենը կատարել են գործողություն՝ առանց հասկանալու, առանց հիմնավորման ու հաշվարկների, ընդամենը մի քիչ ավելի քվե կորզելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նաիրի Սարգսյանն ու հավելում, որ Նիկոլ Փաշինյանին միշտ համարել է քաղաքական դերակատար և ոչ թե պետական գործիչ ու պետական դերակատար:

«Որովհետև իր միակ խնդիրն իր ընտրված ժամանակահատվածը, այդ թվում՝ պետական միջոցները, բյուջեն և ամեն ինչ ծառայեցնելն է հաջորդ անգամ ընտրվելու և ոչ թե պետության հիմքերն ամրապնդելու համար։ Պետության հիմքերը թուլացնելով՝ նա իր վերարտադրության հարցն է լուծում։ Նա անարժան գործիչ է՝ որպես պետական գործիչ»,-ամփոփում է Սարգսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են ՌԴ ազդեցության վերահաստատումը Թրամփը իսկապես Իրանը շփոթել է Վենեսուելայի, Կուբայի, Իրաքի ու Սիրիայի հետ, բայց սա այդ դեպքը չի…Արա Պողոսյան Հնարավոր է «թունավոր անձրև» Իսրայելը մասնակիորեն բացել է օդային տարածքը Իրանի փորձագետների խորհուրդը որոշել է, թե ով կլինի երկրի նոր հոգևոր առաջնորդը Իսրայելը Ալիևին դրդում է Իրանի դեմ պատերազմի․ Արցախի գինն է ուզում Մենք արդեն մահանում ենք. անհետ կորածների մայրերի խաղաղ ակցիան Կառավարության դիմաց Ynet. Արաբական Միացյալ Էմիրություններն առաջին անգամ հարվածել են Իրանին Իսրայելում Իրանի պատասխան հարվածների հետևանքով մոտ 2 000 մարդ է վիրավորվել Արաղչի. Թրամփը տապալել է հարևան երկրներին ուղղված Իրանի նախագահի բարեկամական ժեստը Արաղչի. Թրամփը տապալել է հարևան երկրներին ուղղված Իրանի նախագահի բարեկամական ժեստը Իրանի խորհրդարանի խոսնակը դիմել է ԱՄՆ նախագահին. «Դուք սկսել եք պատերազմը, իսկ Իրանը կավարտի այն» Երևանում 65-ամյա տղամարդը վայր է ընկել տանիքից Արման Ծառուկյանը ձեռնաշղթաներով է ներկայացել UFC 326 մրցաշարին Էջմիածին-Երևան ճանապարհին 19-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Պեսկով Հարգելի մայրեր, ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու․ Բելլա Քոչարյան Կարևոր և շտապ հայտարարություն է հնչել․ տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի․ Արմեն Այվազյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. Փեզեշքիան Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից որևէ դավադրություն կազմակերպվի, մենք կհակազդենք. Լարիջանի Ադրբեջանի ԶՈՒ-ն բերվել է բարձր մարտական պատրաստության վիճակի,… միևնույն ժամանակ Հայաստանում իշխանությունները «ուրախ» ավտոբուսով կազմակերպում են «դիսկոտեկ». Արման Աբովյան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Մարկո Ռուբիոյից պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները Դուբայում իրանական ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am