Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու 50 քպականներն այս օրերին ներկուսակցական քարոզարշավով են զբաղված։ Մինչ տարածաշրջանը եռում է, Փաշինյանն ու իր թիմը զբաղված են «պեռաշկի» և «կուկուռուզ» ուտելով, հընթացս էլ հանդիպումների բեմադրություններ կազմակերպելով։

ՔՊ-ում իրականում ամեն ինչ այնքան էլ անամպ չէ, ինչպես փորձում են ներկայացնել։ «Փաստի» տեղեկություններով, ԱԱԾ-ն Փաշինյանին է փոխանցել վերջին հարցման արդյունքները, ըստ որոնց, ՔՊ-ն անհուսալիորեն պարտվում է բոլոր ճակատներում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեպետ ՔՊ-ի վարկանիշը 14 տոկոս են գնահատում, բայց հիմնական ընդդիմադիր ուժերը աստիճանաբար լուրջ թափ են հավաքել, և արդեն շաբաթներ անց Փաշինյանի գլխավորած կուսակցությունը նույնիսկ հարցումներով առաջատարը չի լինի։ Այդ հարցումների թեման քննարկվել է նաև «ուրախ ավտոբուսում», որով ՔՊ ընտրական ցուցակի ամենաբարձր ձայներ ստացած 50 անձինք շրջագայում են տարբեր մարզերով։

Մեր ունեցած տեղեկություններով, սեփական վարկանիշը բարձրացնելու այլ տարբերակ չգտնելով՝ Փաշինյանը գրեթե բոլոր նախարարներին հանձնարարել է պոպուլիստական նոր առաջարկներ մշակել՝ հանրությանը ներկայացնելու համար։ Հենց իր ծննդավայր Իջևանում, օրինակ՝ նա հայտարարել է, թե կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի։ «Ես որոշում եմ կայացրել։ 2027 կամ 2028 թվականից, դա կորոշենք... քանի որ մենք եկել, թոշակների առումով հասել ենք սպառողական զամբյուղին, հիմա, որպեսզի հետ չգնանք, մենք ամեն տարի առնվազն գնաճի չափով կավելացնենք թոշակը»,- ասել է Փաշինյանը։ Ֆինանսների նախարարությունը, ի դեպ, դեմ է եղել թոշակների ինդեքսավորման որոշմանը, բայց Փաշինյանը հանգստացրել է նախարարին, թե ընտրություններ են դիմացը, հարկավոր է շահել թոշակառուների սիրտը։

Մյուս նախարարություններն էլ հրահանգ են ստացել տարբեր «նախաձեռնություններ» սկսել, դրանք ընտրություններից առաջ թմբկահարել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am