Արամ Զաքարյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն․ Հետք

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանը 2025թ․ հունիսի 20-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին հայտնում է Հետք-ը։

Նախկին պաշտոնյային պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Արամ Զաքարյանն այդ պաշտոնում նշանակվել է 2016թ․ հոկտեմբերի 12-ին և պաշտոնից ազատվել 2018թ․ հուլիսի 12-ին։

Թե Գլխավոր դատախազությունն Արամ Զաքարյանին պատկանող որ գույքերը կամ ինչ չափի դրամական միջոցներ է դիտարկում ապօրինի, առայժմ հայտնի չէ։ Այս փուլում Դատախազությունը տեղեկությունը չի հանրայնացնում՝ պատճառաբանելով, որ շահագրգիռ կողմը, ծանոթանալով իրականացված ուսումնասիրության նյութերին, կարող է ներկայացնել ապացույցներ, դիրքորոշում, ինչը հնարավոր է փոփոխություն առաջացնի ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի ցանկում։

Նշենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է նաև Արամ Զաքարյանին առնչվող քրեական գործ։ Նախկին պաշտոնյան մեղադրվում է այն բանի համար, որ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետին հրահանգել է հիշյալ պայմանագրերի հիման վրա տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ՝ իրեն տալով հափշտակված գումարներից ամսական մասնաբաժին՝ երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի:

Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի պահպանության բաժանմունքի հաշվեհամարին փաստացի փոխանցման ենթակա, սակայն առանձին տնտեսվարող սուբյեկտներից նույն բաժանմունքի ջոկի հրամանատարի միջոցով առձեռն ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 17 մլն 639 հազ․ դրամ գումարից Արամ Զաքարյանի կողմից փաստացի յուրացվել է 18.000 ԱՄՆ դոլարին համարժեք` 8 մլն 679 հազ․ դրամ։

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին «Կալանքն այս դեպքում որպես պատիժ է գործածվում»․ պատգամավորը հանդիպել է Վազգեն Սաղաթելյանի հետ Թուրքիայի հայկական եկեղեցում տեղի է ունեցել միջինքի արարողություն Խամենեիի ելույթը սահմանեց Իրանի ուղղությունն այս կարևոր պահին․ Մասուդ Փեզեշկիան Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան Նիկոլն իրեն կորցրած Սամվել Կարապետյանի նկարի հետ է կռիվ տվել․ Նարեկ Կարապետյան (video) Երիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակում (video) #ՀԻՄԱ․ «Եվրոպայում էդ կեղտին հազիվ են լսել․ ասել է՝ վաճառում եմ, ծախում, տալիս»․ վերլուծաբան (video) Փաշինյանը վախենում է, ամեն ինչ լինում է, բայց մեկ է՝Սամվել Կարապետյանի դեմ չի կարողանում․ Կարապետյան (video) ԱԱԾ, էս ի՞նչ եք դարձել․ Կարապետ Պողոսյան (video) Կարեն Կարապետյանը ևս հակակոռուպցիոն դատարանի բակում է՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի (video) Վարչապետի մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է․ ԱԱԾ-ի Գևորիկը չի՞ կեղծ տեղեկություն տվողը․ Ալեքսանյան (video) «Իրեն գելխեղդի տեղ դրած Փաշինյանն այսօր դարձել է տուզիկ»․ Էդգար Ղազարյան (video) «Քացի կտան», խուճապի մեջ են, ու իրենց իրերը հավաքելու ժամանակը եկել է․ Դավիթ Ղազինյան (video) «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում խուզարկության մասով բողոքը բավարարվել է Հորս գերեզմանով եմ երդվում, էսքան ոստիկան տեսա, լացս եկավ, ինչի՞ են բերել, ու՞մ են վախացնում (video) ԳՀԽ-ն մերժելի է համարում ԵԽ-ում Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու հասցեին շինծու վերագրումները Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Անկեղծորեն ցավակցում եմ իրենց, մանավանդ Աննային։ Դարձյալ դիվահարվում ես․ Տեր Եփրեմ քահանա Զարգարյան Երկու ամիս է մնացել դիմացեք ու տեսեք՝ինչ է լինելու. ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնեց (video) Իսրայելա-ամերիկյան տապալված ռազմական պլանը․․․ Սամվել Կարապետյանի ռեյտինգը ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը. գիտի՝ ինչ է սպասվում․ Բազեյան (video) ՔԿ-ն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը․ «Փաստինֆո» Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am