Գաղափարական վակուումը Նիկոլն ու Աննան հանրությանը մատուցում են որպես ձևախեղված գաղափարաբանություն. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլի կողմից ստեղծված «Քաղաքացու օրվա» հետ կապված մի քանի դիտարկում, թե ի՞նչ է ասում նա քաղաքացուն շուրջ 7 տարի, և թե ի՞նչի հետ գործ ունենք:

Հայաստանյան արդի ամենախորքային խնդիրներից մեկն այն է, որ գաղափարական վակուումը, որն իրականում սպանում է հանրային մտածողությունը, ներկայումս Նիկոլն ու Աննան հանրությանը մատուցում են որպես ձևախեղված գաղափարաբանություն։ Այս զույգը վերջին շրջանում տոտալ լծված են այդ գործին՝ լինի դա համայնքային հանդիպումների շարքով, թե էլիտար դահլիճներում միջինից ցածր կրթություն ունեցող լսարանների հետ կազմակերպվող պաթոսային քննարկումներով։

Ըստ էության՝ Նիկոլի և Աննայի հանրային ու քաղաքական հռետորաբանության մեջ ակնհայտ է մի բան՝ չկա որևէ ամբողջական, ինքաբավ գաղափարախոսություն։ Կա բառապաշար, կա խոսք, երբեմն նույնիսկ հուզականություն, սակայն դրանք չունեն գաղափարական հենք, արժեքային հստակություն կամ ծրագրային խորություն։ Այս դատարկությունը քողարկելու համար նրանք օգտվում են պարբերաբար կիրառվող մեխանիզմից՝ տարբեր աղբյուրներից վերցրած հատվածական մտքերի ու սիմվոլների անզգույշ օգտագործումից։ Շատ դեպքերում՝ կարելի է ասել՝ գեղեցիկ արված պլագիատներ են ստացվում։ Սակայն այդ «գեղեցկությունը» գեղարվեստական չի, այլ մանիպուլյատիվ։ Արդյունքում ստեղծվում է գաղափարաբանական մի «մոնտաժ»՝ որը ոչ թե ձևավորում է հանրային գիտակցություն, այլ մոլորեցնում է այն, ջլատում է դիմադրողականությունը։

Այս ամենի առանցքում ընկած է Նիկոլի «իրական Հայաստան» կոչվող նարատիվը։ Դա մի պեսուդոմշակութային կոնցեպտ է, որի միջոցով նա փորձում է փոխարինել հանրային հիշողության, ազգային ինքնության և քաղաքական ապագայի վերաբերյալ խոսակցությունը՝ իրեն հարմար «քարոզչական կոմպոզիցիայով»։ Սակայն այդ կոնստրուկցիան ինքն իրեն հակասող պատկերացումների կույտ է․ մի կողմից նա մերժում է ավանդական հայրենասիրական նարատիվները՝ պիտակավորելով դրանք «կործանարար», մյուս կողմից՝ հենց այդ նույն նարատիվների վրա է հիմնվում իր պոպուլիստական լեգիտիմացիայի փորձերը, երբ օրինակ՝ խոսում է 44-օրյա պատերազմի զոհաբերության ու արդարացման մասին։

Մասնավորապես նիկոլական բառապաշարը կառուցված է քաղաքական առումով շահավետ պահերից վերցված արտահայտությունների վրա։ Դիտարկենք դրանցից մի քանիսը․ «պետությունն առաջնային է, ոչ թե հայրենիքը», այս թեզի արմատները գալիս են ինստիտուցիոնալ ազգի մոդելից, սակայն այստեղ օգտագործվում է՝ հայրենիքի և պետության արհեստական հակադրության նպատակով, «հայը պարտավոր չէ զոհվել» պնդումը վերցված է ապագաղութացման դիսկուրսից, բայց գործածվում է հակահերոսական մոդելի լեգիտիմացման համար, «անցյալով չպետք է ապրել» միտքը փոխառություն պոստմոդեռն մտածողությունից, բայց Նիկոլի մոտ այն մերժում է ոչ թե կեղծ ավանդույթները, այլ հենց պատմական հիշողության կենսունակ ուժը։

Վերը շարադրված մի քանի քայլանոց կոմբինացիան արվում է բավական անկիրթ ու փնթի ձևով՝ առանց կառուցվածքային ուսմունքի, առանց ռազմավարական վեկտորի, չկա աշխարհայցք»։ Այս նույն դատարկության մեջ տեղավորվում է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը։ Առաջին հայացքից՝ թվում է՝ սա կրթական շարժում է, բայց իրականում՝ դա քարոզչական ծխածածկույթ է՝ մտավոր քանդված պատերը փակելու համար։ Նա իրականում՝ ուսուցանում է «ստատիկ ազատություն», «անորոշ հայրենիք», «լիբերալ ֆաշիզմ»։ Աննան չի կրթում սերունդ, այլ ձևավորում է նյարդային, անինքնություն, գաղափարազուրկ ու մեկուսացված մի սերունդ, որը պարզապես «չպետք է նմանվի նախորդին»՝ թեկուզ առանց որևէ բան դառնալու։

Այս ամենի վերջնարդյունքը ոչ թե սերունդ կրթելն է, այլ՝ գաղափարազուրկ, խճճված, սեփական լեզվով մտածել անկարող հասարակություն ստեղծելը։ Հենց այստեղ հատնվում ենք մյուս փակուղում, երբ հասարակությունը չի կարող ձևակերպել իր վերլուծությունը, ինչն էլ հանգեցնում է նրան, որ նույն հանրությունը չի կարողանում պաշտպանել իր պետությունը՝ հենց այն նույն պետությունը, որը Փաշինյանը պահանջում է գերադասել հայրենիքից»։

դիտվել է 324 անգամ
Լրահոս
Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել՝ Սաշիկ Սարգսյանի գործով Ռուսաստանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը. Լավրովը՝ Արաղչիին Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության մեջ մեղադրվողները դատարանում հայտարարել են, որ կապ չունեն սպանության հետ Կտավ. Էմանուել Մակրոնը հիանում է 2022 թվականի իր պրահյան «պեյզաժով». քաղաքագետ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ղեկավարության հետ բանակցությունները Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը․ Reuters «Հարավային Կովկասում տեղի ունեցող վերադասավորումները չեն սահմանափակվում միայն ռազմական կամ դիվանագիտական դաշտով». Արմեն Հովասափյան Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Իրանում զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ Պատերազմում հաղթանակ տարած ու հետպատերազմյան փուլում իրեն օրինակելի, կիրթ ու պարկեշտ դրսևորած մարդը՝ Աշոտ Մինասյանը, շարունակում է ճաղերի հետևում մնալ «ՔՊ-ն թափառաշրջիկ, փողոցային պեռաշկի ուտողների հավաքածու է»․ Երվանդ Բոզոյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողն ու դրա հետ կապ ունեցողը թուրք միաբջիջ անխիղճ է․ Գրիգորյանի ընկեր (video) Նիկոլը կրկնում է Ալիևի քայլերը, որ հանկարծ հետ չմնա․ Երվանդ Բոզոյան (video) Սրբազանների խուցը դատարկ չի մնալու․ ձեր հերթին սպասե՛ք․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Թրամփը դեռ մեծ հարված է ստանալու, սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «50/50-ն էլ եք դուք, կոռուպցիոներն էլ եք դուք, հող հանձնողն էլ եք դուք»․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Ալիևը խաբեց Թրամփին և Նեթանյահուին․ Երվանդ Բոզոյան (video) «Խամենեի որդին ար*ան վերժ ունի․ սպասե՛ք»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկոլը խելագարության եզրին է, հենց հիմա նա թաքցնում է իր ամենամեծ վախը». Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am