Ինչից է լարվել Փաշինյանը

Ընդհանուր առմամբ երկրում բժշկական ծառայությունների մոտ 30% ն որ ծածկվում է առողջության ապահովագրության համակարգի կողմից, բայց ամենաշատ պահանջարկ ունեցող 30%։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այս ընթացքում լրատվամիջոցները սոցիալական ցանցերը մոնիտորինգի ենթարկո՞ւմ ենք, որ այնտեղ, որտեղ կա ռացիոնալ և հիմնավորված քննադատություն, որպեսզի հատ–հատ դուրս բերենք և ամեն ինչի հետևից գնանք։

Նախորդ օրը, օրինակ, ինձ լարեց այն, որ ես փոխվարչապետի նամակը տեսա, կապված անձամբ իր տեսած դեղատանը իրավիճակի հետ։ Ինձ ամենաշատը լարում է այն, որ մինչև անձամբ մեզնից որևէ մեկը չի առնչվում, այդ ինֆորմացիան ինստիտուցիոնալ չի գալիս մեզ հասնում։ Ես երեկ այդ նամակը կարդալուց հետո մտածեցի, որ մենք գուցե կամավորների խմբեր ձևավորենք, որոնք մեր հանձնարարությամբ տարբեր ուղղություններով գնան և մեզ համար ինֆորմացիա հավաքեն, բերեն։

Ի՞նչ կլինի, որ մի քանի կամավորների խմբեր ձևավորենք, մի խմբին ուղղորդենք, թող գնան դեղատներում մոնիտորինգ անեն, մյուս խմբին առողջապահական առաջնային օղակում մոնիտորինգ անեն, մյուսին բժշկական կենտրոններում մոնիտորինգ անե պատահականության սկզբունքով։ Օրինակ իմ մտքով էլ է անցնում, ասում եմ՝ մի օր մտնեմ դեղատուն կամ պոլիկլինիկա, բայց դա պետք է ինստիտուցիոնալ դարձնել:

Փոխվարչապետը նկարագրել էր, թե ապահովագրության խողովակով դեղ ձեռք բերելու համար դեղատուն մտած մարդը ինչքան ժամանակ է կորցնում. է՛լ փաստաթղթեր, է՛լ տեղեկանքներ. մի հատ պրինտ արեք, քսերոքս: Ես չէի լսել դա: Այսինքն՝ նշանակում է, որ մենք ինչքան էլ ունենք հաղորդակցության ուղիներ, բաներ կան, որ չեն հասնում մեզ, ուրեմն պետք է կամավորների խումբ ունենալ. չեմ ասում՝ հազարավոր մարդկանցից բաղկացած. կարող են 20-30 հոգի լինել. մի քանիսը՝ Երևանում, մի քանիսը՝ մարզերում: Չեմ կարծում, որ դա մեծ ջանք կպահանջի»,–ասաց Փաշինյանը։

 

դիտվել է 697 անգամ
Լրահոս
Ի՞նչ ունեցվածք ունի ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած անշարժ գույքի հարցը դատարանում է․ Հետք 7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am Մարտի 1-ով Գրիգոր Գրիգորյանի Շերիֆի գործը գնաց դատարան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում #ՈՒՂԻՂ․Հենց հիմա Փաշինյանի խայտառակ սուտը․ադրբեջանցին կրակում է Հայաստանի ներսում արդեն․ քաղտեխնոլոգ (video) Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել Օկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. Ալիև Ներկայացնել, թե Հայրապետը անտարբեր է գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և խիստ դատապարտելի Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար» «Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am