Զելենսկին գնահատվեց որպես քաղաքական դիակ. այս շարքում իր հերթին է սպասում նաև Փաշինյանը

Երեկվա ռուս-ամերիկյան բանակցային գործընթացի մեկնարկի ամենագլխավոր ընդհանուր հայտարարը այն էր, որ երկու կողմն էլ ընդունում են, որ խաղաղության գործնթաց սկսելու առաջին խոչընդոտը Ուկրաինայի ներկայիս ղեկավար Զելենսկին է:

Հիշեցնենք, որ այդ բանակցային գործընթացին Զելենսկին հրավիրված չէր: Փոխարենը նա այցելեց Թուրքիա, փորձելով Էրդողանի կողմից աջակցություն ստանալ, հիշելով, որ երեք տարի առաջ հենց այդ երկրում էին սկսվել առաջին ռուս-ուկրաինական բանակցությունները: Սակայն այն ժամանակ, այդ բանակցային գործընթացը վիժեցրեց այն ժամանակվա ՄեծԲրիտանիայի վարչապետ Ջոնսոնը: Հասկանալի է, որ նրա հետ համակարծիք էր նաև այն ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ Բայդենը:

Այն ժամանակ Ուկրինայի դիրքերը ավելի ամուր էին, և զիջումների չափն ավելի քիչ կլիներ:

Սակայն ինչպես Օդեսայում են ասում՝ «жадность фраера сгубила» («ագահությունը կործանեց հարիֆին»), և Զելենսկին որոշեց, որ պատերազմի արդյունքում նա կուժեղացնի իր դիրքերը և ավելի լավ պայմաններով բանակցային գործընթաց կսկսի Պուտինի հետ:

Սակայն իրադրությունը այլ ուղիով զարգացավ, և պատերազմում ուկրիանական կողմը լուրջ կորուստներ արձանագրեց, և արդյունքում ռուսական կողմը արդեն ավելի կոշտ դիրքերից է խոսում:

ԱՄՆ-ի նոր նախագահ Թրամփը, ով խոստացել էր իր ընտրողներին, որ այլևս չի շարունակի աջակցել Ուկրիանակին, համաձայնվեց նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Մոսկվայի հետ, ակնարկելով Կիևին ու եվրոպացիներին, որ ներկա պահը իրենց համար ամենահարմարն է, քանի որ ինքը կրճատելու է հետագա օգնությունը Ուկրաինային, որի արդյունքում ապագայում Մոսկվայի դիրքերը էլ ավելի կուժեղանան, եթե հիմա Զելենսկին չհամաձայնվի կնքել համաձայնագիր Մոսկվայի հետ:

Սակայն ոչ միայն Զելենսկին պատրաստ չէ այդ քայլին, այլև Պուտինը ուղիղ հայտարարել է, որ չի նստի Զելենսկու հետ մեկ սեղանի շուրջ, քանի որ նա ներկայիս Ուկրաինայի լեգիտիմ ղեկավար չէ արդեն:

Հիշեցնենք, որ Զելենսկու նախագահական լիազորություններն ավարտվել էին նախորդ տարվա մայիսին, և նա շարունակում է կառավարել, հենվելով այն դրութի վրա, որ ռազմական գործողությունների ընթացքում չի կարելի անցկացնել նոր ընտրություններ:

Սակայն այդ դեպքում ստացվում է, որ Զելենսկուն շահավետ չէ կանգնեցնել պատերազմը, որպեսզի նա կարողանա հավերժորեն իշխել՝ առանց ընտրություններ անցկացնելու:

Եվ երբ Զելենսկին երեկ Թուրքիայում հայտարարեց, որ չի ընդունի որևէ տարածքային զիջում Ռուսաստանին, Թրամփը ի պատասխան դրա հայտարարեց, որ համաձայն է ռուսական կողմի հետ, որ Ուկրաինայում պիտի անցկացվեն նոր նախագահական ընտրություններ: Թրամփը նաև չմոռացավ խայթել Զելենսկուն, նշելով, որ նրա վարկանիշը տատանվում է 4% տոկոսի սահմաններում: Բացի այդ, նա պահանջեց Զելենսկուց վճարել ԱՄՆ-ին ավելի քան 300 մլրդ դոլարի օգնության դիմաց:

Այսօր Զելենսկին, պատասխանելով Թրամպին, հայտարարեց, որ ԱՄՆ-ի իրական օգնության չափը չի գերազանցում 100 մլրդ դոլարը, իսկ ինչ վերաբերում է իր վարկանիշին, ապա ըստ նրա՝ Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից անցկացված հարցման համաձայն, իր վարկանիշը ոչ թե 4, այլ 57 տոկոսի է հասնում:

Ճիշտ է, միջազգային փորձագետները նկատեցին, որ Զելենսկին այս հարցման տվյալները ներկայացրեց մի քանի ժամ անց, երբ Թրամպը խոսեց իր 4 տոկոսանոց վարկանիշի մասին:

Բոլորի համար պարզ է, որ Զելենսկին իր վարկանիշը նկարել էր իր կաբինետում, որպեսզի ցույց տա Թրամփին, որ «ինքը՝ Զելենսկին է միայն ուզում խաղաղություն հաստատել, սակայն ուկրաինացի ժողովուրդը չի ուզում կանգնեցնել պատերազմը»:

Ավելին, Զելենսկին հայտարարում է, որ ուկրաինացի ժողովուրդը մերժում է նաև ընտրությունների անցկացումը:

Իր հայտարարություններով Զելենսկին սկսեց նմանվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմին:

Արդեն բոլորի համար հասկանալի է, որ եկել է Զելենսկու քաղաքական վախճանի ժամանակը:

ԱՄՆ-ն այլևս չի ուզում իր միլիարդները ծախսել Ուկրաինայի վրա, իսկ եվրոպացիները, առանց ԱՄՆ-ի, նույնիսկ պատրաստ չեն իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակում են հայտնվել Զելենսկին և իր եվրոպացի տերերը:

Այն, որ Զելենսկին համարվում է արդեն «խփված օդաչու», պարզ է բոլորի համար: Իրեն այլևս չեն կարող փրկել նաև իր եվրոպացի տերերը, քանի որ իրենք էլ իրենց երկրներում են սկսում դիտարկվել, որպես «խփված օդաչուներ»:

Իհարկե, խփված օդաչուների վիճակներն էլ են լինում տարբեր, և Զելենսկու վիճակը նախանձելի չէ ոչ մեկի համար, սակայն պարզ է, որ այդ շարքում են հայտնվել գրեթե բոլոր այն գործիչները, որոնք նույն ալիքով եկել են իշխանության:

Այս շարքում իր «պատվավոր» տեղն է զբաղեցնում նաև Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ևս հասկացել է, որ իր քաղաքական վերջը նույնպես մոտենում է, և պետք է գոնե անվտանգ քաղաքական պարաշյուտի թռիչքի համար ապահով պայմաններ ստեղծի, քանի ուշ չէ:

Հակառակ դեպքում, հաշվի առնելով մեր սպեցիֆիկ իրավիճակը, քաղաքական շաբաթն ուրբաթից կարող է ավելի շուտ գալ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 664 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում Իրանում ընթացող զինված հակամարտությունը կարող է դառնալ ՄԱԿ-ի համար «վերջի սկիզբը» Իրաքում կործանված ամերիկյան ինքնաթիռը երկնքում բախվել է ԱՄՆ ՌՕՈՒ համանման ինքնաթիռի ԱՄՆ-ն որևէ ապացույց չի տեսնում, որ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում Իրանին «Վերջ, կինոն պրծավ». տիրադավները որոշել են. «Իրավունք» Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Միջին Արևելքի հայ համայնքներում ստեղծված իրավիճակին Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի մխրճման և օկուպացիայի մասին Ադրբեջանից որևէ խոսք չկա ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին․ «Հրապարակ» Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ» Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ» 155 հազար դոլար կանխիկ, 8 անշարժ գույք․ ինչ ունի ՍԱՏՄ ղեկավարը. «Ժողովուրդ» Փաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են․ «Հրապարակ» Երեւանում հատուկ են պատրաստվում․ «Հրապարակ» Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի․ «Հրապարակ» Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով. Սուրեն Սուրենյանց Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար Հերթական աճպարարությունը՝ ցույց տալու, թե իբր պետական պարտքը փոքրացել է. կրկես՝ բաց երկնքի տակ. Հովհաննես Ավետիսյան Ալի Լարիջանի. Պատերազմը հնարավոր չէ հաղթել մի քանի թվիթով Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն առ ոչինչ է․ Հայկ Դեմոյան Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակը եղել է Իսրայելի տված հարձակողական եւ պաշտպանական զենքերի շնորհիվ. թուրք վերլուծաբան Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am