Մասիսը Զանգիբասար չի դառնա

Hraparak.am-ը գրում է․

Երեկ Բագրատ Սրբազանը Մասիս խոշարացված համայնքի գյուղերում էր: Վերջում այցելեց Մասիս քաղաք եւ հանդիպեց բնակիչների հետ: Ընդունելությունը շատ ջերմ էր, հանդիպումը` սպասված: Մարդիկ ասում էին, որ աշխատանքի բերումով միշտ չէ, որ ստացվում է գնալ մայրաքաղաք եւ մասնակցել Սրբազան շարժմանը, սակայն հոգով ու սրտով աջակցում են շարժմանն ու սպասում են, թե երբ է հեռացվելու կապիտուլյանտ իշխանությունը:

Հանդիպումը տեղի ունեցավ Երաժշտական դպրոցի լեփ-լեցուն դահլիճում: Մինչ Բագրատ Սրբազանը փորձեց ներկայացնել, թե ինչ վտանգներ է իրենից ներկայացնում փաշինյանական իշխանության վարած քաղաքականությունը, նաև` հենց Մասիսի համար, տեղից տղամարդկանցից մեկը հնչեցրեց.

«Մասիսը Զանգիբասար չի դառնա, թույլ չենք տա»: Սրբազանը հիշեցրեց, թե Մասիսի տարածաշրջանում ինչպես են ապրել հայերը եւ ադրբեջանցիները հարեւանությամբ, իսկ այդ հարևանության վերջին շրջանում անգամ ինչ վտանգներով էր լի այդ իրավիճակը: Հիմա Փաշինյանի վարած քաղաքականությունը տանում է նրան, որ հարյուր հազարավոր ազերիներ կկարողանան «վերադառնալ»` գալ եւ բնակություն հաստատել Հայաստանում, իբր, իրենց նախկին բնակավայրերում:

Իսկ դա վտանգի տակ է դնում հատկապես Մասիսի տարածաշրջանը, քանի որ հենց այստեղ են շատ ադրբեջանցիներ ապրել:

Հանդիպման մասնակիցներից մեկն էլ ասաց, որ արմատներով տավուշեցի է եւ այնտեղ շատ հարազատներ ունի, երբ Տավուշի թեմի առաջնորդը սկսել է քաղաքական ակտիվություն ցուցաբերել, ինքը հետաքրքրվել է Տավուշում ապրող իր հարազատներից, կարծիք է իմացել Բագրատ Սրբազանի մասին: Եւ բոլորը միայն դրական ու գովեստի խոսքեր են հնչեցրել իրենց թեմի առաջնորդի հասցեին: Կինը հարցուփորձ է արել նաեւ Կանադայում, որտեղ նույնպես Բագրատ Սրբազանը երկար տարիներ առաջնորդել է թեմը, այնտեղից նույնպես լսել է միայնդրական կարծիք, եւ որ Բագրատ Սրբազանին պատվով ու ափսոսանքով են հրաժեշտ տվել:: Այդքանից հետո միայն, ըստ ելույթ ունեցող կնոջ, ինքը վստահել է Բագրատ Սրբազանին ու նրա ղեկավարած շարժմանն ու միացել նրան: Նա կոչ արեց ներկաներին, կանգնել Սրբազանի կողքին եւ նրա հետ շարունակել պայքարը հանուն Հայաստանի փրկության:

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում. «Հրապարակ» ԱՄՆ-ն և Իսրայելը կփորձեն Իրանը բաժան-բաժան անել Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը Մասյացոտնի թեմում միասնական ժամերգությանը կմիանան նաև Արագածոտնի թեմի հոգևորականները Պուշկինի փողոցում վիճաբանություն է եղել․ եղբայրները տեղափոխվել են ոստիկանություն,17-ամյա պատանին՝ ԲԿ Առաջի նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ բռնագանձել 2 բնակարան Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել․ «Իրավունք» Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում. «Հրապարակ» Իրանի ռազմավարական խորքը թույլ է տալու երկարաժամկետ դիմադրություն կազմակերպել․ իրանագետ Գանձաքարցիները Փաշինյանին չընտրելու ևս մեկ պատճառ ունեն․ «Հրապարակ» Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Վարդենյաց լեռնանցքը փակ է Իրանի հարվածներն այնքան ուժգին են եղել, որ ամերիկյան ռազմակայանների մի մասը ջնջվել է երկրի երեսից Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ցանկացած պահի որպես «պեշկա» կդնի զոհասեղանին․ ՔՊ-ականները անցել են գլխների ճարը տեսնելու. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ» Աննայի իշխանությունն ինչ-որ պահի ավելի մեծ է եղել, դա դուր չի եկել Փաշինյանին. «Հրապարակ» Նախարար Ավանեսյանը Հակակոռուպցիոն դատարան է գնացել «Քովիդի գործով». «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am