Բացառիկ սեպագրեր են հայտնաբերվել Էրեբունու տարածքում. Միքայել Բադալյանը մանրամասներ է հայտնում

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը, որի համաղեկավարներն են հայկական կողմից՝ պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Միքայել Բադալյանը, իսկ ֆրանսիական կողմից՝ Ստեֆան Դեշամպը, մայիս-հունիս ամիսներին Էրեբունի ամրոցում պեղումներ է իրականացրել եւ ֆանտաստիկ արդյունքներ գրանցել:

Aravot.am-ի հետ զրույցում Միքայել Բադալյանը հայտնեց, որ պեղումներն իրականացրել են եւ ամրոցում, եւ ամրոցից դուրս, ընդ որում ամրոցից դուրս պեղումները շարունակվել են նախորդ տարվա տեղամասում, որտեղ գտնվել էին Աքեմենյան ժամանակաշրջանի հատակներ:

«Գտնվեցին կավածեփ հատակներ, կենդանական ոսկորներ, խեցեղենի մնացորդներ, ածխի ու կառույցի հետքեր: Սա փաստում է, որ հետուրարտական փուլում այդտեղ բավական լուրջ կենսագործունեություն ունենք: Ամրոցի տարածքում պեղումներն իրականացվել են Սուսի տաճարի շուրջ գտնվող սենյակներում եւ այսպես կոչված՝ փոքր դահլիճում ու այդ դահլիճին կից կարասային սրահում, որը մասամբ պեղվել էր խորհրդային ժամանակաշրջանում:

Ես հատկապես ուզում եմ անդրադառնալ կարասային սրահում իրականացված պեղումներին, որովհետեւ այստեղ երկու կարասների միջից գտնվել են սեպագիր արձանագրություններ, որոնք պարունակում են տարողության միավորներ: Հետաքրքիր էր տարողության միավորներից մեկը. կարասի բեկորի վրա գրված էր արուսի, իսկ արուսին հազվադեպ հանդիպող միավոր է, եւ արուսի ձեւով մենք ընդամենն ունեինք 3 կարասի բեկոր, որոնք ժամանակին գտնվել էին Հայկաբերդից՝ Արեւմտյան Հայաստանից: Սա Հայաստանի Հանրապետության տարածքից գտնված արուսի տարողության միավոր պարունակող առաջին արձանագրությունն է: Ընդ որում՝ մեկ արուսին հավասար է մոտավորապես 1,5 լիտրի:

Արշավախմբի կողմից գտնվել է մեկ այլ կարասի բեկոր, որի վրա գրված էր 5 ակարկի եւ 6 (հավանաբար տերուսի): Մեկ ակարկին հավասար է 250 լիտրի, իսկ մեկ տերուսին՝ ակարկիի մեկ տասներորդն է: Վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում հնագիտական պեղումների արդյունքում սեպագիր հայտնաբերվել էր 2011թ՝ կրկին Էրեբունից: 10 տարուց ավել Հայաստանում սեպագիր չէր գտնվել»,-հայտնեց հնագետը:

Միքայել Բադալյանի խոսքով, սեպագրերից մեկը հազվագյուտ է, եւ ինքը որպես Ուրարտուի հնագիտությամբ զբաղվող մասնագետ՝ մի շատ կարեւոր մի իրողություն է արձանագրել. «Երկու կարասների միջից գտնվել է ուրարտական ոսկրե նետասլաքներ: Իմ կարծիքով, թերեւս գործ ունենք ծեսի հետ, որովհետեւ կարասներում հավանաբար հացահատիկ կամ գինի են պահել, եւ ոսկրե նետասլաքները դժվար թե պատերազմի համար օգտագործեին, քանի որ պատերազմի համար օգտագործում էին գլխավորապես մետաղե նետասլաքներ: Խեթերի մոտ նմանատիպ մի զուգահեռ կա, աստվածություններից մեկն առնչվում էր նետասլաքի եւ գինու հետ, եւ նման ծես էր արվում՝ հիվանդություններից պաշտպանվելու համար:

Նաեւ կարասներից մեկում գտնվել է կարասի ծածկը՝ մետաղից գամերով, հավանաբար քաթանի եւ ծղոտի մնացորդներով, որը դեռ պետք է ուսումնասիրվի, եւ հետագա հնաբուսաբանական ուսումնասիրություններից պարզ կդառնա՝ կարասների մեջ գինի՞, թե հացահատիկ է պահվել: Կարող ենք փաստել, որ շատ արդյունավետ եւ ներդաշնակ պեղաշրջան է եղել մեր ֆրանսիացի գործընկերների հետ; Պեղումների արդյունքները հրապարակվելու են ամենահեղինակավոր պարբերականներից մեկում, մի քանիսի հետ բանակցում ենք»:

Միքայել Բադալյանից նաեւ տեղեկացանք, որ կարասներից մեկի վրա գտնվել է գրաֆիտի, եւ դեռեւս խորհրդային տարիներին կարասների բեկորներին հայտնաբերվել էին ուղտի, այծի եւ պատկերներով գրաֆիտիներ՝ խազանկարներ: Նոր հայտնաբերված կենդանու գրաֆիտին եւս այծ է հիշեցնում: «Ընդհանուր առմամբ արդյունքները ֆանտաստիկ են, որովհետեւ երկար տարիներ անց Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերվեցին ուրարտական սեպագիր արձանագրություններ, ինչը շատ մեծ նվաճում կարելի է համարել: Մենք կարող ենք նաեւ փաստել, որ ամրոցից դուրս ունենք հետուրարտական ժամանակաշրջանի շատ լավ պահպանված շերտեր: Արդեն պեղումների արդյունքների մասին կիսվել ենք մեր արտասահմանյան տարբեր գործընկերների հետ եւ ստացել ենք իրենց բարձր գնահատականն ու շնորհավորանքները»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am