Գյումրիում 28-ամյա երիտասարդը սպառնալիքներ է հնչեցրել նախկին կնոջ և նրա ընտանիքի հասցեին, սպանության փորձկատարել նախկին կնոջ և նրա քրոջ նկատմամբ

Ավարտվել է 28–ամյա երիտասարդի կողմից նախկին կնոջ և վերջինիս քրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 28–ամյա երիտասարդը, նախկին կնոջ, վերջինիս քրոջ և մոր հետ գտնվելով լարված, անձնական անբարյացկամ միջանձնային փոխհարաբերությունների մեջ, չի վճարել նախկին կնոջ մոր անվամբ վարկային պայմանագրով ձեռք բերված «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայի շահագործման հետ կապված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները՝ պայմանավորվածության համաձայն, ունենալով ավտոմեքենան շահագործելու իրավունք, և չի կատարել մեքենայի վարկային մուծումները։

Երբ կինը և վերջինիս մայրը բազմիցս հետ են պահանջել ավտոմեքենան, 2024թ․ մարտի 13-ին՝ ժամը 11։40-ին, հեռախոսային խոսակցության ժամանակ երիտասարդը հնչեցրել է նախկին կնոջը և նրա ընտանիքի անդամների առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ, որոնք վերջիններիս կողմից ընդունվել են իրական:

2024թ․ մարտի 15-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, երիտասարդը «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գյումրի քաղաքի Մ.Խորենացու շենքերից մեկի մոտ, բարձրացել և ուժեղ հարվածներ է հասցրել նախկին կնոջ ընտանիքի բնակարանի մուտքի դռանը՝ ցանկանալով ներս մտնել։ Այնուհետև շենքի բակում բղավելով՝ նախկին կնոջ և վերջինիս քրոջ հասցեին սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ է հնչեցրել, որով վերջինների մոտ առաջացրել է սեփական կյանքի համար վախի զգացողություն։

Բացի այդ, 28–ամյա երիտասարդը, նրանց կյանքից զրկելու դիտավորությամբ, 2024 թվականի մարտի 24-ին՝ ժամը 14։45-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայով գնալով Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի հիշյալ շենքի բակ, սպասել է նախկին կնոջն ու նրա քրոջը։ Երբ նրանք ավտոմեքենայով շենքի բակ են ժամանել, երիտասարդը դուրս է եկել տաքսի ավտոմեքենայից, գնացել նրանց ուղղությամբ և, գտնվելով ալկոհոլի ազդեցվության տակ, ձեռքում գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ և նրա քրոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Սակայն վերջիններիս կողմից ձեռքերով պաշտպանվելու, անցորդի և հարևանների կողմից միջամտելու արդյունքում չկարողանալով իր մտադրությունն ավարտին հասցնել, դիմել է փախուստի:

Պարզվել է, որ վերջինս դատաքննության փուլում գտնվող քրեական մեկ այլ գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, և նրա նկատմամբ կիրառված է եղել բացակայելու արգելք խափանման միջոցը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 28–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւ․ «Իրավունք» ՔՊ-ում ինչո՞ւ են մերժել Հայկ Սարգսյանին. «Հրապարակ» Իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Վեփափառի հրաժարականի պահանջով. «Իրավունք» ՔՊ-ում ի՞նչը չներեցին Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ» ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ» Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ» Փաշինյանը հասկացրել է, որ ինքն անուն առ անուն կասի, թե ով կարող է լինել ցուցակում. «Իրավունք» Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ» «Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. «Ժողովուրդ» Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ» Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am