Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ամենասկանդալային պատգամավորներից Հայկ Սարգսյանը, ըստ «Հրապարակ» օրաթերթի, չի ընտրվել որպես պատգամավորության թեկնածու:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական աղբյուրներից պարզեց, որ ՔՊ վարչությունը նրան մերժել է. միաձայն գրեթե 20 հոգանոց վարչությունում ընդամենը 3-4 հոգի է կողմ քվեարկել նրա թեկնածությանը։

Մերժման պատճառները, սակայն, շատ ավելի խորքային են։ Սարգսյանը լուրջ հակասությունների մեջ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ նրան մեղադրելով կոռուպցիոն հակումների ունենալու համար, նշելով, որ նա հովանավորում է խաղատնային բիզնեսները։ Բացի դրանից, իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Հայկ Սարգսյանն ու նրա եղբայր Նաիրի Սարգսյանը հավակնություններ ունեին զբաղեցնելու Տիգրան Ավինյանի տեղը՝ Երեւանում առաջիկա քաղաքապետի ընտրությունների համատեքստում։

«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ չնայած փոխադարձ սառը հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը կոալիցիա են կազմել, որպեսզի կասեցնեն Հայկ Սարգսյանի առաջընթացը ՔՊ-ում։

Արդյունքում, մարդը, որը հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողքին էր՝ բառացիորեն «ջրի շիշը բռնողը», այսօր մերժված է հարազատ կուսակցության կողմից։ Այս տարվա գարնանն էլ Ալեն Սիմոնյանի «ջանքերով» նա կուսակցական նկատողություն էր ստացել:

ՔՊ-ում քննարկել են, թե Հայկ Սարգսյանը եւ եղբայր Նաիրի Սարգսյանը, որը քաղաքային հարցերով բլոգեր է դարձել, մտադիր էին Երեւանի առաջիկա քաղաքապետի ընտրություններում դառնալ ՔՊ-ի թեկնածուն, դրա համար նրանց ընթացքը կասեցվել է՝ մրցակցային տրամաբանությունից ելնելով»։

դիտվել է 188 անգամ
Լրահոս
7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am Մարտի 1-ով Գրիգոր Գրիգորյանի Շերիֆի գործը գնաց դատարան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում #ՈՒՂԻՂ․Հենց հիմա Փաշինյանի խայտառակ սուտը․ադրբեջանցին կրակում է Հայաստանի ներսում արդեն․ քաղտեխնոլոգ (video) Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել Օկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. Ալիև Ներկայացնել, թե Հայրապետը անտարբեր է գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և խիստ դատապարտելի Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար» «Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am