Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի «կրեդոն» սուտն ու կեղծիքն են, այլևս, կարծես, որևէ մեկի համար նորություն չէ: Լրատվամիջոցները (այդ թվում՝ «Փաստ» թերթը) ոչ մեկ անգամ ներկայացրել են Նիկոլ Փաշինյանի արած այս կամ այն հայտարարությունը, պնդումը և դրանից որոշ ժամանակ անց դրան տրամագծորեն հակասող կամ նախկին հայտարարությունը «հեչ անող» արտահայտությունները, փաստերը: Ավելին, մեր առանձին գործընկերներ նույնիսկ «բազմահատորյակ» ամփոփ տեղեկանքներ են կազմել, որոնք նվիրված են բացառապես Նիկոլ Փաշինյանի ստերին: Խոսքը հիմնականում 2018 թվականի իշխանազավթումից հետո ընկած ժամանակաշրջանի ստերի մասին է:

Թեպետ, նախկինում էլ այդ առումով նա ռեկորդների պակաս երբեք չի ունեցել: Որոշակի իմաստով, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանի ու յուր ՔՊ-ի հիմնական «գաղափարախոսությունը», կներեք, ստիզմն է, իսկ կառավարման համակարգն էլ, այսպես ասենք, ստակրատիան: Սարկազմը՝ սարկազմ, բայց այս ամենն արդեն բացարձակապես անտանելի է դառնում: Սուտը ոչնչացնում է հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքի ու ոլորտների կենսագործունեության թթվածինը: Այդ, այսինքն՝ ստի տիրապետման տեսանկյունից հասկանալի է, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր քաղշրջապատն ինչո՞ւ են այդքան ցավոտ ու գերնյարդային արձագանքում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանն ու այն գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու նրա հայտարարություններին:

Ի վերջո, Սրբազանը հայտարարել է, որ սա ճշմարտության, լույսի պայքարն է՝ ընդդեմ ստի, կեղծիքի: Հատկանշական է, որ լրատվամիջոցներում բազմիցս արծարծված փաստական տվյալներից կազմված մի 5 րոպեանոց հոլովակ էին պատրաստել շարժման նախաձեռնողները: Հոլովակը ներառում էր Փաշինյանի հանրահայտ ստերից մի քանիսը միայն: Շատ փոքր մասը: Բագրատ Սրբազանն իշխանություններին առաջարկեց (դեռևս մայիսի 12-ին) հերքել ստախոսության վերաբերյալ մեղադրանքները: Մինչ օրս հերքումային ձեն-ձուն չկա: Հակառակը, փաշինյանական քարոզչությունը, «ֆեյք-նյուզը», զանազան «ֆեյքաբարո» քպական ու քպամերձ կերպարներ շարունակում են ինտենսիվորեն նորանոր ստեր տարածել:

Այդպիսի վառ օրինակ էր ՔՊ-ի ու Փաշինյանի համակիրների շրջանում ու միջոցով տարածվող այն բացահայտ կեղծիքը, թե Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, հարկեր չի վճարում, պետք է այն «մտցնել» հարկային դաշտ: Այս վերջինը, որն, ի դեպ, չափազանց բացահայտ սուտ էր, ասվեց պետական համակարգում խիստ բարձրաստիճան մեկի կողմից: Բայց... ինչն է հետաքրքիր: Եթե, օրինակ՝ 1-2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի կամ ավելի ցածր ռանգի քպականի սուտը վերաբերում էր հիմնականում խոստումներին, այսինքն՝ բացահայտելու համար որոշակի ժամանակ էր պահանջվում, ավելին՝ նույն Փաշինյանի որոշ ստեր «բռնվել» են անգամ մի քանի տարի անց, ապա հիմա առավելապես շրջանառության մեջ են դրվում փաստական... ստեր: Այսինքն, ստեր երեկվա կատարվածի մասին, կամ ստեր, որոնք բացահայտվում են, ասենք, մեկ ժամ անց: Այսինքն, Փաշինյանի իշխանությունն անցել է մի քանի ժամվա, անգամ մի քանի րոպեի կյանք ունեցող ստերի: Այնպիսի ստերի, որ հերքվում կամ բացահայտվում են, ինչպես ասվում է, դեռ լրահոսում մի կարգին չհայտնված: Լինի դա կուսակրոն հոգևորականին զավակների վերագրումը, Կրեմլից կամ չգիտես, թե՝ որտեղից ֆինանսավորումը և այդպես շարունակ: Չկրկնենք: Իսկ հարկ չմուծելու վերաբերյալ հայտարարությամբ Փաշինյանի իշխանությունն ուղղակիորեն հաջորդ իսկ վայրկյանին հայտնվեց հիմարագույն դրության մեջ: Ինչպես ասվում է՝ տեղում պարզվեց, որ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, ոչ միայն պարտաճանաչ հարկատու է, որպես իրավաբանական անձ, այլև երկրի խոշոր 1000 հարկատուների ցանկում է, և 2023 թվականին 435 միլիոն դրամ հարկ է վճարել, իսկ 2024-ի առաջին 3-րդ եռամսյակի պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 147 մլն դրամ:

Այնպես որ, Եկեղեցին հարկվում է, հարկատու է: Չեն հարկվում միայն ծիսաարարողակարգային նշանակության առարկաները, հավատքի հետ կապված պարագաները: Հասկանալի է, որ Մայր Աթոռի թե՛ Դիվանապետը, թե՛ այլ աստիճանավոր հոգևորականներ արագորեն արձագանքեցին փաշինյանական իշխանության ստահոդ հայտարարությանը, լրագրողներն արագորեն բացահայտեցին սուտը: Իսկ սուտը տարածող իշխանությունը ևս մեկ անգամ խայտառակվեց, չնայած նրանց համար դա կարծես առօրեական մի բան է դարձել արդեն: Այստեղ հետաքրքիր է այլ բան. այն, թե ինչի վրա են հույս դնում՝ նման կարճակյաց ստեր տարածողները: Այսինքն, հաշվարկն այն է, որ դա նստվա՞ծք կտա (մենք այդ՝ «նեխած ծովատառեխի» հակաքարոզչական տեխնոլոգիական հնարքը հանգամանորեն ներկայացրել ենք արդեն, այստեղ չենք կրկնի): Թե՞ իսկապես արդեն այնքան «խառն» են, որ չեն բարեհաճում մի անհեթեթություն տարածելուց առաջ գոնե ճշտել, թե այն որքանով է անհեթեթ:

Ավելին, սուտը դարձել է կառավարման համակարգի մաս. այսինքն, ոչ միայն պատգամավորները, այլ քպականներն են ակնհայտ սուտ խոսում, այլև պետական մի շարք մարմիններ՝ իրենց հաղորդագրություններով, ինչին դեռ կանդրադառնանք: Ըստ երևույթին՝ Փաշինյանի ու նրա իշխանության «բարձր» նստած այլ ներկայացուցիչների նյարդերն արդեն իսկ տեղի են տվել: Ոստիկանական բռնությունները, «բերետակիրների» կատաղի հարձակումները խաղաղ մարդկանց վրա, կես ժամում բացահայտվող ու հերքվող ստերի «շատրվանումները», ջղագրգիռ գոռգոռոցները Ազգային ժողովում դրա ամենից ցայտուն վկայությունն են:

Միայն մեկ բան է այս ամենի մեջ անհասկանալի թվում. իրո՞ք քպականներից որևէ մեկը տուն գնալուց հետո, ընտանիքին, հարազատներին հանդիպելիս, առավել ևս՝ գլուխը բարձին դնելիս ամոթի զգացում չի ունենում: Թեկուզ հենց այդքան բացահայտ սուտ ասելու համար: Իրենց բերած աղետների մասին դեռ չենք խոսում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ բռնագանձել 2 բնակարան Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել․ «Իրավունք» Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում. «Հրապարակ» Իրանի ռազմավարական խորքը թույլ է տալու երկարաժամկետ դիմադրություն կազմակերպել․ իրանագետ Գանձաքարցիները Փաշինյանին չընտրելու ևս մեկ պատճառ ունեն․ «Հրապարակ» Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Վարդենյաց լեռնանցքը փակ է Իրանի հարվածներն այնքան ուժգին են եղել, որ ամերիկյան ռազմակայանների մի մասը ջնջվել է երկրի երեսից Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ցանկացած պահի որպես «պեշկա» կդնի զոհասեղանին․ ՔՊ-ականները անցել են գլխների ճարը տեսնելու. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ» Աննայի իշխանությունն ինչ-որ պահի ավելի մեծ է եղել, դա դուր չի եկել Փաշինյանին. «Հրապարակ» Նախարար Ավանեսյանը Հակակոռուպցիոն դատարան է գնացել «Քովիդի գործով». «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարի գործով Քննչականը հաստատում է․ կա քրեական վարույթ. «Ժողովուրդ» 15 մլն աշխատավարձ, 8անշարժ գույք, 100 հազարավոր կանխիկ դոլարներ․ փոխնախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am