Ինչո՞վ են իրարից տարբերվում և միմյանց նման «եվրոբոլշևիկ» Ալեն Սիմոնյանն ու ռուսական բոլշևիկ Աթարբեկովը

Առաջին հայացքից այս երկու գործիչները, ապրել և գործել են, իսկ մեկը դեռևս գործում է, տարբեր ժամանակներում: Բոլշևիկ Աթարբեկովը 20-րդ դարի, իսկ «եվրոբոլշևիկ» Ալեն Սիմոնյանը՝ 21-րդ դարի սկզբում և մինչ օրս: Արտաքուստ տարբեր են և նույնիսկ հակադիր են նրանց քաղաքական նպատակները: Ալենը ուզում է օր առաջ տեսնել Հայաստանը ԵՄ անդամ, իսկ բոլշևիկ Աթարբեկովը Հայաստանը դիտարկում էր, որպես բոլշևիկյան Ռուսաստանի մաս:

Անշուշտ, ինչքան, որ Ռուսաստանն էր տարբեր Եվրոպայից, այնքան էլ՝ բոլշևիզմն էր տարբերվում Շառլ Միշելի և Մակրոնի քաղաքական ուղիներից:

Բայց, այնուամենայնիվ, այս երկուսի մեջ կա մի ընդհանրություն:

Երկուսի համար էլ Հայաստանը գործիք է ընկալվում իրենց անդրազգային նպատակների իրագործման համար: Ավելին, նրանք երկուսն էլ պատրաստ են զոհաբերել հայ ժողովուրդին և Հայաստանը… հանուն իրենց տերերի նպատակների:

Օրինակ, բոլշևիկ Աթարբեկովը հայ ժողովուրդի և հեղափոխության ապագայի մասին հետևյալ միտքն էր արտահայտել. «...Հայ ժողովուրդը մանրբուրժուական հասկացություն է: «Ազգ» հասկացությունը մեզ համար գոյություն չունի. մեզ համար կա պրոլետարիատի դասակարգ հասկացություն: Մենք ձգտում ենք պրոլետարիատի հաղթանակին և համաշխարհային հեղափոխությանը: Եթե հայ ժողովուրդը պետք է վերանա սոցիալական այս մեծ ցնցումների ժամանակ, թո՛ղ վերանա: Ռուսաստանում մենք սպանեցինք 15 միլիոն մարդու. եթե պետք լինի, մի 15 միլիոն էլ կկործանենք, միայն թե համաշխարհային հեղափոխությունը հաղթի...»:

Ի դեպ, նշենք, որ այս նույն սրիկան հայտնի է որպես ռուսական «կարմիր տեռորի» դասական ներկայացուցիչ, ում միջոցով ու մասնակցությամբ գնդակահարվել կամ սպանվել են տասնյակ հազարավոր անմեղ զոհեր:

Ներկայացնենք օրինակներ, թե ինչեր են պատմում նրա ու իր «գործերի» մասին ականատեսները:

«…Դահիճները հրամայեցին իրենց զոհերին ծնկի իջնել և ձգել վիզը: Դրանից հետո սկսեցին հարվածել սրերով, սրատել: Դահիճներն անվարժ էին ու չէին կարողանում սպանել սրի մեկ հարվածով: Պատանդներից յուրաքանչյուրին հինգ կամ նույնիսկ ավելի հարվածներ էին հասցնում...,- պատմել էր կարմիր բանակի զինվորներից մեկը:- Սկզբում կտրում էին ձեռքերը, ոտքերը, հետո՝ գլուխը: Եվ նույնիսկ հատումից առաջ վաշտի պետը ռետինե մտրակով անխնա ծեծում էր նրանց»:

Այդ ջարդը տեղի է ունեցել 1918թ. հոկտեմբերին, Պյատիգորսկի գերեզմանատանը, գիշերով: «Գերեզմանների շուրջ արյան լճակներ էին: Այս ու այն կողմ ընկած էին մարդկային ոսկորների բեկորներ: Մահապատժի վայրին ամենամոտ խաչերն ու տապանաքարերը ողողվել էին զոհերի արյունով և ցողվել ցրիվ տված ուղեղներով»,- նշում էր այդ զինվորականը:

Այդ նկարագրությունը բոլշևիկյան վայրագությունների հետաքննության հատուկ քննչական հանձնաժողովի՝ «1918 թվականի հոկտեմբերին Պյատիգորսկում պատանդների ձերբակալման և սպանության հետաքննության» ակտից է: Ավելի քան ութսուն պատանդների մահապատիժն անձամբ վերահսկել է Հյուսիսային Կովկասի Չեկայի նախագահ Աթարբեկովը:

Առանձնահատուկ դաժանությամբ Աթարբեկովի գլխավորությամբ գնդակահարվեցին Աստրախանի բանվորները, որոնք 1919-ին բողոքում էին կարմիրների դաժանություններից: Եվ այստեղ էլ մահապատիժների իրականացման ղեկավարը այդ նույն սադիստ Աթարբեկովն էր:

Ինչո՞ւ էին բոլշևիկներն այդչափ դաժան: Ժամանակին հայտնի ռուս փիլիսոփա Սերգիյ Բուլգակովն այդ առնչությամբ բառացիորեն նշում էր հետևյալը. «Հեղափոխականի համար գլխավորը ոչ թե ներկայումս ապրող մարդու երջանկությունն է, այլ ապագայում մարդու երջանկությունն է, և հանուն այդ ապագայի գաղափարի, ներկա մարդուն կարելի է զոհաբերել: Հենց այս թեզն է բոլոր հեղափոխականների գլխավոր առանցքը: Ընդ որում, կապ չունի, թե հեղափոխականը ինչ գաղափարի համար է հեղափոխական»,- եզրափակում է Բուլգակովը:

Իսկ հիմա վերադառնանք մեր ժամանակների «եվրոբոլշևիկ»-հեղափոխականներին, որոնց կարկառուն ներկայացուցիչներից է Ալեն Սիմոնյանը:

Վերջերս նա բառացիորեն հետևալ միտքն արտահայտեց. «Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը վերջին ամիսներին, մենք անդրդվելի ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու հասարակություն, որն ամբողջությամբ կարտացոլի այն արժեքները, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ: Մենք ողջունում ենք մեր համագործակցությունը խորացնելու ԵՄ հանձնառությունը և անհամբեր սպասում ենք գործընկերության նոր առաջնահերթություններին»:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Սիմոնյանի և Աթարբեկովի տեսակետները հայ ժողովուրդի վերաբերյալ իրարից չեն տարբերվում: Մեկը պատրաստ է զոհաբերել հայ ժողովուրդին հանուն համաշխարային հեղափոխության, մյուսը՝ հանուն համաշխարային դեմոկրատիայի:

Տարբերվում են նրանց ձևակերպումները, բայց՝ ո՛չ բովանդակությունը: Պարզապես 20-րդ դարը ավելի կոպիտ բարքերով էր հայտնի և այն ժամանակվա գործիչներն ավելի կոպիտ և անկեղծ էին արտահայտվում իրենց մտադրությունների մասին, քան 21-րդ դարի գործչները:

Հենց այդ պատճառով էլ այսօրվա եվրոբոլշևիկների համար 5 հազար զոհերը մեծ արժեք չեն, մի քանի օրվա ընթացքում ավելի քան 200 զինվորի մահն արդեն մոռացվել է: Հայ գերիների ճակատագիրն Ալենին ընդանրապես հետաքրքիր չի եղել, որի մասին նա խոստովանեց զրույցներից մեկում:

Ինչպես որ այն ժամանակ Աթարբեկովի կուռքերը Լենինը, Տրոցկին և «համաշխարային հեղափոխությունն» էին, այնպես էլ Փաշինյանի և Սիմոնյանի համար կուռքերն են Բայդենը (որին չեն կարողացել տեսնել մոտիկից), Մակրոնը և Բլինքենը (որոնց հետ կարողանում են նույնիսկ նկարվել):

Լուրջ քննարկման հարց է, թե ինչպես է հայկական հողն ու ջուրը ծնում նման մարդկանց: Բայց նույն բանը կարող են ասել ռուսները, գերմանացիները և մյուս ժողովուրդները: Ի վերջո, սրիկաներ ծնվում են աշխարի տարբեր վայրերում: Նրանք նույնիսկ կարողանում են ժամանակավորապես գալ իշխանության և դժբախտացնել իրենց ժողովուրդներին:

Բայց բոլոր ազգերը ձեռք են բերում քաղաքական իմունիտետ և ազատվում են այդ պատուհասներից:

Ցավոք,մենք չկարողացանք զերծ մնալ այդ վարակից, ինչի համար պատժվեցինք Արցախի կորստով: Բայց եթե արագ չսթափվենք, ապա կկորցնենք նաև Հայաստանը և վերջնականապես կփակենք մեր ժողովրդի պատմությունը, այնպես, ինչպես երազում էին երիտթուրքեր Թալիաթը, Էնվերը, Ջեմալը:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

 

դիտվել է 912 անգամ
Լրահոս
Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ Սամվել Հակոբյանի լիազորությունները դադարեցվել են, մանդատը փոխանցվել է Սարգիս Տեր-Եսայանին Axios: Трамп заявил, что в Иране «практически не осталось целей» ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրանական նավահանգիստները Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները» ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման հրամանատարի ոչնչացման մասին Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ Ադրբեջանցիները Մարալիկում իրենց տուն են նայում, սա խաղաղություն չէ, սա թելադրանք է․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Իրանը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ է արել արձագանքել դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը Չհրկիզվող պահարանից գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Նիկոլը ԵԽ ամբիոնից իր տերերին զեկուցում է, որ Ղարաբաղի հարցը փակ է․ քաղաքագետ Ծառուկյան․ պատրաստվել էի, որ Եվրոպական դատարան պետք է դիմենք Իշխան Սաղաթելյանի հոր արդարացման դատավճիռը մտավ ուժի մեջ. պաշտպան Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am