Իրանի Վրեժը. Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Էրբիլում գտնվող ամերիկյան ռազմաբացային և հյուպատոսությանը
Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքի Էրբիլ քաղաքում (Քրդստանի մայրաքաղաք) գտնվող ամերիկյան ռազմաբազային և հյուպատոսությանը, որոնք գրեթե ամբողջությամբ ավերվել են։ Հաղորդվում է, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է կիրառել։ Օգտագործվել են նաև Shahed անօդաչու սարքեր։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «բալիստիկ հրթիռային հարձակումը Իրաքում ԱՄՆ-ի և Մոսադի բազաների վրա իրականացվել է ի պատասխան Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության՝ Ղասեմ Սոլեյմանիին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ»։
Բալիստիկ հրթիռների արձակման և ամերիկյան ռազմաբազաների խոցման կադրերը կարող եք դիտել Hayeli Telegram ալիքում։