Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Իրինա Ֆյոդորովան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսի հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրները փորձում են միջամտել Հարավային Կովկասի գործընթացներին և Հայաստանը դարձնել ռազմավարական դիմակայության գոտի:
Փորձագետի կարծիքով՝ Իրանի և Հայաստանի միջև փոխշահավետ հարաբերությունները կարող են խաթարվել Արևմուտքի երկրների գործողությունների պատճառով:
«Սա ավանդական հայտարարություն է։ Ես կարծում եմ, որ այստեղ առաջին հերթին նկատի ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ուղերձն այն է, որ այն երկրները, որոնք աշխարհագրորեն չեն գտնվում Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, կարիք չունեն զբաղվել այնտեղ գտնվող պետությունների խնդիրներով։ Ես կարծում եմ, որ Փաշինյանի քաղաքականությունն ուղղված է ԱՄՆ-ի հետ մերձեցմանը, ուստի այստեղ շեշտադրումն այն է, որ նախընտրելի է լուծել բոլոր խնդիրները տարածաշրջանի երկրների միջև։
Ես կարծում եմ, որ Իրանի և Հայաստանի միջև փոխշահավետ հարաբերությունները կարող են խաթարվել Արևմուտքի երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով։ Հայաստանի հետ սահմանը, անշուշտ, կարևոր է Թեհրանի համար, քանի որ այն այդ տարածաշրջանի մաս կազմող այլ երկրների հետ շփման հնարավորություններից մեկն է: Այդ պատճառով, իհարկե, Թեհրանի համար կարևոր են հարաբերությունները Հայաստանի Սյունիքի մարզի, ինչպես նաև հենց Հայաստանի հետ»,-եզրափակել է Ֆյոդորովան։
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան