Խորամանկ Ալիևի «ձիով» քայլը

Այսօր Բիշքեկում նախատեսված են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները, - երեկ այս մասին հայտարարեց Ռուսաստանի առաջնորդի արտաքին հարաբերությունների գծով օգնական Յուրի Ուշակովը։

«Իհարկե քննարկվելու է Ղարաբաղի շուրջ ստեղծված կացությունը։ Օրակարգում են Ղարաբաղի հայերի՝ Ադրբեջանի իրավական դաշտ խաղաղ ինտեգրման և միջազգայնորեն ճանաչված իրավունքների և ազատությունների պահպանման հարցերը», - նշել է Ուշակովը՝ հավելելով, որ՝ «ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել դրան»։

Ռուս պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվայում հույս ունեն, որ այսօրվա հանդիպման ընթացքում Պուտինն ու Ալիևը կքննարկեն նաև խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը։ «Այստեղ մեր զորախմբի օգտագործման մի շարք տարբերակներ են քննարկվելու, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակության վայրեր հնարավոր վերադարձի ապահովման կոնտեքստում, վայրեր, որոնք նրանք լքել են սեպտեմբերին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո», - նշել է Ուշակովը։

Մի կողմ թողնենք գնահատականը, որ ռուսական կողմը համառորեն կրկնում է ադրբեջանական տեսակետը, թե` «Ղարաբաղի հայերն ինքնակամ են լքել ԼՂ-ն»: Փաստորեն, Մոսկվան ու Բաքուն դեռ հույս ունեն, որ մի քանի ամիս շրջափակման մեջ պահված արցախցիները, որոնց նկատմամբ Ալիևի ռեժիմը ռազմական գործողություններ իրականացրեց: Ցեղասպանված, էթնիկ զտումների ժողովրդի նկատմամբ պատերազմի արդյունքում «ինքնակամ հեռացում» է անվանվում:

Ալիևն այս օրերին ցուցադրում է իր «անվերապահ» հավատարմությունը Ռուսաստանին:
«Բաքուն երախտապարտ է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերի համար», - երեկ ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մենք երախտագիտությամբ ենք ընդունում, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, նաև Հայաստանի դաշնակիցն է։ Այդ երկիրը մեր տարածաշրջանում է՝ ի տարբերություն այն պետությունների, որոնք հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա են գտնվում։ Եվ բնական է, որ մեր երկրների պատմությունը ենթադրում է ռուսական կողմի միջնորդությունը», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարները նախօրեին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցած պաշտոնյաների թվում են եղել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Եվգենի Սիսոևը ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների ղեկավարները։ Բարձրաստիճան ուժայինները Բաքու էին ժամանել ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղից դուրս գալու դեպքում, ռուսաստանյան զորախումբը պետք է հեռանա Ռուսաստան, այլ ոչ թե տեղակայվի Հայաստանում», Կրեմլի խոսնակն ասել է՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսաստանցի խաղաղապահների՝ Հայաստան վերատեղակայման հարց չի քննարկվել։

«Պուտին-Փաշինյան վերջին հեռախոսազրույցի ընթացքում այս հարցը չի քննարկվել։ Դե-ֆակտո և դե-յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, և դա ընդունում է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը», - նշել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի խոսնակի պնդմամբ, խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում հետագա տեղակայման հարցը քննարկելու են Մոսկվայի և Բաքվի ներկայացուցիչները։ «Խաղաղապահների այնտեղ մնալու հետագա ռեժիմի, հարակից բոլոր խնդիրներին վերաբերող հարցերը մենք, իհարկե, քննարկելու ենք ադրբեջանական կողմի հետ։ Մենք, իհարկե, կշարունակենք մեր շփումները նաև մեր հայ բարեկամների հետ», նշել է Դմիտրի Պեսկովը։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։
Հիշեցնենք, թեև հայտարարությամբ ռուս խաղաղապահները պիտի Արցախում մնային մինչև 2025 թվականը, սակայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, երբ ավելի քան 100 հազար բնակիչներ լքեցին Արցախը, Կրեմլից հայտարարեցին՝ պարզ չէ՝ առաջիկայում ինչ ճակատագիր է սպասվում խաղաղապահներին։

Օրերս Ռուսաստանի արտգործնախարարի՝ ԱՊՀ հարցերով տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարեց՝ Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտության թեման փակված չէ, ռուս խաղաղապահների առաքելությունն այնտեղ ավելի քան պահանջված է։ Երեկ էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ խաղաղապահներն անելիք ունեն Հարավային Կովկասում։

Իսկ խորամանկ Ալիևը, որը ամեն առիթով շեշտում էր, թե ռուս խաղաղապահները ժամանակավոր են Ղարաբաղում, դեռ հրապարակավ չի պահանջել, որ ռուսները հեռանան Ղարաբաղից։

Երեկ նաև Պուտինը ուշագրավ հայտարարություն արեց` Ադրբեջանի համար տնտեսական հնարավորությունների մասին խոսելով...

«Ռուսաստանը որոշակի գաղափարներ ունի, որոնք վերաբերում են Թուրքիայի տարածքով գազի մատակարարումների ավելացմանը», -Մոսկվայում ընթացող «Միջազգային էներգետիկ շաբաթվա» շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ գազի մատակարարման ծավալների մեծացմանը կարող է նպաստել Թուրքիայում գազային հանգույցի (հաբի) ստեղծումը։ «Այդ հաբի ստեղծման հարցում հետաքրքրված է նաև Ադրբեջանը», - նշեց Պուտինը։

Սպասենք Պուտին-Ալիև բանակցությունների արդյունքում արված հայտարարություններին ու դրան հետևող իրադարձություններին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 25719 անգամ
Լրահոս
Դուբայում անօդաչու թռչող սարքը մխրճվել է շենքի մեջ Փաստերով ապացուցել ենք՝ այս իշխանությունը զիջում է մեր պետական սահմաններից. Շահեն Հարությունյան (video) ԲԴԽ-ն կրկին դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները Դուք եք 200-ից ավել դպրոց ու մանկապարտեզ է տվել թուրքին, հիմա ասում եք՝կառուցում ենք․ ավագանու անդամ (video) Ալիևը պետք է կանգնի դատարանի առաջ՝ 150,000 արցախահայերի էթնիկ զտման և Արցախի հայաթափման համար. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը «France 24»-ին Հունիսի 7-ից հետո իշխանափոխություն է լինելու․ Մանուկ Սուքիասյանն՝ Ավինյանին (video) Լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի և Ավինյանի միջև․ «Ինչե՞ր եք խոսում, սո՛ւտ», «7 միլիարդ քցել, չեն տվել» (video) Մոլագարը ԵԽ-ում ելույթ է ունենում այն մասին, որ ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ Տո տվողին է՛լ, առնողին է՛լ. դե գնացե՛ք, հետ բերեք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video) Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ հետախուզվող անձը կալանավորվել է Աբովյանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Քարակերտում 100 ոչխար ու գառներ են սատկել Դերասան Գոռ Հակոբյանը հայտարարել է որդու բուժման համար հայտարարված դրամահավաքի ավարտի մասին Իսրայելում մեկ օրում վիրավորվել է 179 մարդ Նիկոլը Ստրասբուրգում՝ բացահայտ դավաճանություն, ստեր․ Արմեն Աշոտյանը «մերկացնում է» Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ Խայտառակություն ԵԽԽՎ-ում․ Փաշինյանը «պայթել է»․ Էդգար Էլբակյան (video) Խամենեին վիրավորվել է. Իրանի ԱԳՆ հոգևոր առաջնորդի առողջական վիճակի մասին Սա արդեն զուտ հոգևորականության կամ աշխարհիկների կռիվը չէ. սա մեր լինելիության պայքարն է Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. Սուրենյան Նոր թատերաշրջանը բացվեց․ բեմին արտաքին հետախուզության շոուն է (video) Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին Ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի Ընդդիմության խնդիրն է բնական ճանապարհով ձևավորվող ընտրությունը չլղոզել և չբարդացնել. Հովհաննիսյան Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am