Ե՛վ քաղբանտարկյալ, և՛ օլիգարխ․ ի՞նչ 100 տոկոսի մասին է խոսքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում ՀՀ քաղաքացիների հարցերին պատասխանելուց առաջ անդրադարձել է ժամանակին իր տված խոստումներին՝ նկատելով, որ դրանց առյուծի բաժինը կատարվել է, մեծ մասը՝ 100 տոկոսով։
Միանգամից նկատենք, որ մեր իրականության մեջ որևէ հարցում 100 տոկոսի մասին խոսելն արդեն իսկ պոպուլիզմ է, որովհետև որևէ խոստման կատարումը չափվում է ոչ թե բառերով, այլ փաստերով։

Անդրադառնալով ՀՀ-ում տնտեսական հարաբերություններին, մենաշնորհների վերացմանը՝ Փաշինյանը նշել է, թե ինքը մենաշնորհները վերացնելու խոստումը 100%-ով կատարել է, և այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը ունի մենաշնորհ, և Հայաստանում չկան օլիգարխներ։ Հետաքրքիր է՝ իսկ նախկինում որևէ մեկը կա՞ր, որ ասում էր, թե ունի մենաշնորհ։ Իհա՛րկե չկար։ Բայց կային փաստեր, և դրանք վկայում էին, որ տնտեսության մեջ կա մենաշնորհ։ Այդպիսի փաստեր կան նաև այսօր․ շաքարավազի ներկրման ոլորտում կա՞ մենաշնորհ, թե ոչ՝ իհա՛րկե կա։ Ի վերջո, եթե խնդրին նայենք օրենքի տեսանկյունից՝ ցանկացած ապրանքային շուկայում 30 տոկոս և ավելի ծավալ զբաղեցնելու դեպքում տնտեսվարողի դիրքը համարվում է մենաշնորհային։ Այսօր Հայաստանում չկա՞ն ապրանքային շուկաներ, որտեղ որևէ տնտեսվարող գերիշխող դիրք ունի։ Իհա՛րկե կան։

Անգամ բանանը, որի միակ ներկրողն այսօր արդեն Հայաստանում չէ, և նրա փոխարեն մի քանի ընկերություն են ներկրում Հայաստան, ջախջախիչ հակամենաշնորհի 100-տոկոսանոց ցուցիչ լինել։ Եվ ամենակարևորը․ դիցուք եթե չկան մենաշնորհներ, դրա արդյունքում ի՞նչ դրական փոփոխություն է տեղի ունեցել քաղաքացու կյանքում։ Օրինակ՝ քանի՞ նոր փոքր բիզնես է գրանցվել մենաշնորհաթափ եղած ոլորտներում։ Վարչապետի խոսակցությունը լուրջ կլիներ, եթե նա, գնահատականներ տալուց բացի, նաև փաստեր և թվեր ներկայացներ։ Նույնը վերաբերում է նաև օլիգարխներին․ նրանք կան՝ անկախ նրանից՝ Փաշինյանը համամիտ է, թե ոչ։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ ինքը խոստացել է, որ չի գալիս կադրային ջարդ անելու. «Այս խոստումը 100 տոկոսով լիարժեք կատարվել է։ Մենք կառավարման համակարգում մեկ միլիմետր անգամ չենք շեղվում դրանից։ Այսօր պետական կառավարման համակարգի 97 տոկոսը նույն մարդիկ են։ Սա շատ դեպքերում մեզ համար խնդիր է։ Մեզ դրա համար քննադատում են, բայց մենք համարում ենք, որ սա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ իսկապես մեր հեղափոխությունը սոցիալիստական մեծ հեղափոխությունը չի»։

Վարչապետը նշել է նաև, որ 100 տոկոսով կատարվել են հետևյալ խոստումները՝
արտաքին քաղաքական ռեվերսներ չեն եղել, Հայաստանը մնացել է ՀԱՊԿ անդամ։
«Քաղաքական հետապնդումներ չեն լինելու, քաղբանտարկյալներ չեն լինելու։
Մարտի 1-ի պատասխանատուները կանգնում են դատարանի առջեւ։ Նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինելու։ Ազատ թափանցիկ ընտրությունների անցկացում։ Ընտրակաշառքի իսպառ բացառում, ազատվել քաղբանտարկյալների խարանից, երաշխավորել բիզնեսի ազատագրումը կոռուպցիոն կապանքներից»։
Սրանք ևս 100 տոկոսոսվ կատարված խոստումներ չեն՝ բացառությամբ թերևս ՀՀ-ի ՀԱՊԿ անդամ լինելու և արտաքին քաղաքական շրջադարձերի չգնալու խոստումից։
Պետական կառավարման համակարգում 100 տոկոսով նույն մարդիկ են ասվածը հարաբերական է, որովհետև քաղաքական թիմը փոխվել է, և կառավարման համակարգը աշխատում է՝ ելնելով իր առջև դրված խնդիրներից։ Գործադիր իշխանության կաբինետը գրեթե ամբողջությամբ փոխվել է, իսկ կառավարման համակարգի արդյունավետությունը չափելու համար պետք է հասկանալ, թե նոր թիմը որքանով է լսում ոլորտի պրոֆեսիոնալների կարծիքը։ Ինչ վերաբերում է կադրային ջարդին, ապա կառավարության նոր կառուցվածքը, որն արդեն առաջին ընթերցմամբ հաստատվել է Ազգային ժողովում, դրա նախերգանքն է լինելու։ Լավատեսորեն հուսանք, որ այդպես չի լինի։
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին և Մարտի 1-ի պատասխանատուներին․ ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով դատապարտյալ էր, մամուլն ու օրվա ընդդիմությունը նրան համարում էին քաղբանտարկյալ, իսկ օրվա իշխանությունը պնդում էր, որ բանտերում միայն հանցագործներ են, երկրում քաղբանտարկյալներ չկան։ Այսօր Մարտի 1-ի գործով կալանավորված է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա կողմնակիցները, տարբեր ԶԼՄ-ներ և օրվա իշխանությանը դեմ հանդես եկող ուժերը, ինչպես նաև ռուսական որոշ ազդեցիկ շրջանակներ պնդում են, որ երկրորդ նախագահը քաղբանտարկյալ է։ Հայտնի չէ նաև, թե ովքեր են եղել Մարտի 1-ի 10 զոհերին կրակողները։
Այնպես որ՝ 100-տոկոսանոց միակ խոստումներից կարելի է ընդունել ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը՝ այն էլ վերապահումով, որովհետև դրա արդյունքում մենք ունենք մսուր-մանկապարտեզ հիշեցնող Ազգային ժողով։

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 3510 անգամ
Լրահոս
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու Լա՛վ նայեք այս մարդու նկարին․․․ Պատասխան է տալու Արսեն Գևորգյանի դատավոր այս մարդը. Աննա Գրիգորյան (video) Ալիևը ևս Թուրքիա է մեկնել Սա խայտառակություն է․ Ձեզ հստակ ասեմ՝ ինչու է մահացել Արսեն Գևորգյանը. Հարություն Հարությունյան (video) 3,6 մլն դրամի տուգանք`Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումների համար Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բանտում նոր մшհը կա․ ինչ կստանա այսօր Նիկոլն Էրդողանից»․ Արամ Սարգսյան (video) Փաշինյանը ժամանել է Թուրքիա Սրբուհի Գալյա՛ն, գո՞հ եք, հիշու՞մ եք՝ ինչ ցինիկ պատասխան տվեցիք․ Մարիաննա Ղահրամանյան (video) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել․ «Հրապարակ» Ուղիղ հարցիս պատասխանե՛ք՝ Արսեն Գևորգյանն ինչ բուժօգնություն է ստացել բանտում․ Արեգա Հովսեփյան (video) Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել. «Ժողովուրդ» Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Եվրոպա՛, բաց աչքերդ․ Արդարություն Արսեն Գևորգյանի համար․ ակցիա՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» ՔՊ-ի դերասան պատգամավորը հեղափոխությունից հետո 2 տարում 3 տուն է գնել․ «Ժողովուրդ» Դու՛ք եք վարկաբեկել Արսեն Գևորգյանին ու հասցրել մшհվան․ Գոհար Ղումաշյանն՝ իշխանությանը (video) ԱՄՆ Կոնգրեսը մերժել է Պիտ Հեգսեթի նկատմամբ իմպիչմենտ սկսելու նախաձեռնությունը Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ Հայաստանի լուծարման գլոբալ ծրագիրը (video) Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» Անչափահաս երեխային հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքը ուսումնասիրվում է. «Երևան ավտոբուս» Նուբարաշենում ՀՀ քաղաքացիները կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը․ Լիլիթ Գալստյան ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am