Հարվածներ է հասցրել Օսկանյանի որդին՝ պահանջելով պարտված գումարը․ տուժածի եղբայրը՝ դեպքի մասին

Feb 21, 2017 Comments Off on Հարվածներ է հասցրել Օսկանյանի որդին՝ պահանջելով պարտված գումարը․ տուժածի եղբայրը՝ դեպքի մասին

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանն ու տուժած Նժդեհ Բերբերյանը մինչ փետրվերի 16-ի հայտնի դեպքերը չեն ճանաչել միմյանց։
Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Նժդեհի եղբայրը՝ Հակոբ Բերբերյանը։
Վերջինիս խոսքով՝ իր եղբայրն ու Օսկանյանի զարմիկը՝ Հ․ Սիրադարյանը ընկերներ են եղել, եւ այս պատմությունն էլ։ Բերբերյանի խոսքով՝ քանի որ Օսկանյանի զարմիկը դեռեւս չափահաս չէ, ուստի եղբոր անունով է բուքմեյքերական կայքում գրանցվել, ապա եւ խաղադրույքներ կատարել։
Պարտված գումարի՝ մեկ միլիոն 500.000 դրամի պատճառով էլ Հակոբ Բերբերյանին իր կամքին հակառակ նստացրել են մեքենա, սպառնացել, հայհոյել եւ հարվածներ տեղացելէ պահանջելով, որ վերջինս գումարը վճարի։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է պատմել Նժդեհը, իրեն հարվածե՞լ է նաեւ Սիրադարյանը, թե՞ ոչ, Հակոբ Բերբերյանն ասաց, որ եղբայրն ու Սիրադարյանը մանկության ընկերներ են, եւ իր եղբորը հարվածել է միայն Արա Օսկանյանը։
Հարցին, թե ինչպե՞ս են բացահայտել, որ եղբորն առեւանգել են, Բերբերյանն ասաց, որ ժամեր շարունակ զանգել են եղբորը ու չեն ակրողացել կապ հաստատել, այնուհետեւ հեռախոսին պատասխանել է ուրիշը՝ ասելով ձեր տղան մեզ մոտ է, գումարը պատրաստեք։
Հիշեցնենք, որ ահազանգի հիման վրա ՔՔնչական կոմիտեն հարուցել է քրեական գործ։ Արա Օսկանյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը մեզ հետ ավելի վաղ զրույցում հայտնել էր, որ իր պաշտպանյալն ինքնակամ էր ոստիկանություն ներկայացել։ Օսկանյանը եւ Սիրադարյանը փետրվարի 17ին ձերբակալվել են, եւ այսօր 18.00-ին նախաքննության մարմինը պետք է որոշում կայացներ՝ կալանավորելու կամ գործը կարճելու վերաբերյալ։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: