Այո հանդիպել եմ Ռոբերտ Քոչարյանին.Սամվել Բաբայան

Jan 11, 2017 Comments Off on Այո հանդիպել եմ Ռոբերտ Քոչարյանին.Սամվել Բաբայան

Եթե քաղաքական ուժերը համախմբվեն, իհարկե, ես օգտակար կլինեմ, բայց, եթե չեն համախմբվում, իմաստ չունի քաղաքականությամբ զբաղվել: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, հավելելով, որ համախմբելու, միավորելու ցանկություն չունի, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվում: Հարցին` այս ընթացքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկումներ եղե՞լ են, նա նշեց. «Ընդհանուր քննարկումներ լինում են: Իհարկե հանդիպում ենք, ընդհանուր հարցերի շուրջ խոսում ենք, բայց կոնկրետ քաղաքական ուժերի համախմբում կամ այլ նման բան չկա»: Մեր այն հարցին` Ձեր վերադարձից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ ունեցել եք, Բաբայանը պատասխանեց. «Այս ընթացքում ոչ: Եթե չեմ սխալվում օգոստոս ամսին եմ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել և ընդհանուր սկզբունքների շուրջ խոսել: Իսկ Սերժ Սարգսյանի հետ ես ընդհանրապես չեմ հանդիպում: 2007 թվականից չեմ տեսել»:

armlur.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: