Երեւանը միայն կշահի տարածաշրջանում Մոսկվայի դերի ակտիվացումից. Սերժ Սարգսյան

Aug 10, 2016 Comments Off on Երեւանը միայն կշահի տարածաշրջանում Մոսկվայի դերի ակտիվացումից. Սերժ Սարգսյան

Երեւանը միայն կշահի տարածաշրջանում Մոսկվայի դերի ակտիվացումից: Այս մասին օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ուշադիր հետեւել է վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքական շփումներին: «Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որ Ռուսաստանը ներդրում է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, եւ անձնական մեծ ներդրման համար խաղաղության գործընթացում»,- բանակցություններից հետո ասել է Սերժ Սարգսյանը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նաեւ վստահություն է հայտնել, որ անհնար է լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ միայն հետեւանքները վերացնելով եւ պատճառներին չանդրադառնալով: «Խաղաղ բանակցային գործընթացը երբեք պարզ չի լինում»,- հավելել է Հայաստանի նախագահը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: