Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ շարժումը խորն անհանգստություն է առաջացնում իշխանությունների շրջանում։ Տավուշից ստացվող ահազանգերի համաձայն՝ քպականները լծվել բռնաճնշումներին։
Մասնավորապես՝ պահանջում են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել բոլոր այն անձանց, որոնք ոչ միայն որևէ մասնակցություն են ունեցել շարժմանը, այլև՝ նույնիսկ այն անձանց, որոնց ազգականները ողջունել են Բագրատ Սրբազանին, նրա նախաձեռնած շարժումը, միացել քայլերին։ ։ Հատկապես լուրջ է վիճակը Դիլիջանում ՝ համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող կառույցներում։
«Փաստինֆո»-ին մի քանի բնակչից արդեն տեղեկություն է ստացել, որ իրենցից պահանջել են ազատման դիմումներ գրել, քանի որ իրենց ազգականները մասնակցել են երթին։ Նրանցից ոմանք որոշել են ընդդիմանալ ռեպրեսիաներին եւ չգրել դիմումներ՝ պնդելով, եթե կարող են, թող իրենց ազատեն աշխատանքից։
Աղբյուր` Փաստինֆո