Մահացել է Ռումինիայի թագուհին

Aug 02, 2016 Comments Off on Մահացել է Ռումինիայի թագուհին

korrespondent.net-ը հայտնում է ,որ  Շվեյցարիայում օգոստոսի 1-ին 92 տարեկանում մահացել է Ռումինիայի թագուհի Աննան` Միխայ թագավորի կինը՝ Լոզանի արվարձանում գտնվող Մորժ քաղաքի հիվանդանոցում հարազատների շրջապատում:

Վերջին շաբաթների ընթացքում նրան ամեն օր այցելել է ամուսինը` 94-ամյա թագավոր Միխայը: Ըստ ավանդույթի` թաղումը տեղի կունենա Ռումինիայում, Կուրտյա դե Արջեշ քաղաքում, որտեղ գտնվում են ռումինական թագավորների դամբարանները:

Համաժողովրդական հրաժեշտը տեղի կունենա նախ Սինայ քաղաքի արվարձանում գտնվող Պելեշ ամրոցում, ապա՝ Բուխարեստի թագավորական պալատի գահասենյակում:

Աննան և Միխայն ունեն 5 դուստր:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: