Արցախցիները միացան համազգային շարժմանը
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին։ Սրբազանը ողջունեց նրանց։
Արցախցիների հետ է թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանըը, հոգևորականներ Արցախի թեմից, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը, Գարիկ Գալստյանը, Արմեն Հակոբյանը, Էլեոնորա Ավանեսյանը, Գոհար Սարգսյանը, Աշոտ Դանիելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, այլք։