Թուրքիայի ՊՆ-ն հայտարարում է

Jul 16, 2016 Comments Off on Թուրքիայի ՊՆ-ն հայտարարում է

Դավադիրների ձեռքում հայտնված բոլոր զինվորական հրամանատարներն ազատվել են:

Այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըփեքը, փոխանցում է Daily Sabah-ը: Մասնավորապես Աքինչի բազայից ազատ են արձակվել ՌՕՈՒ եւ ՌԾՈւ շտաբերի հրամանատարները:

Նախարարի խոսքով՝ բոլոր ազատ արձակվածները հիմա անվտանգ վայրում են, եւ իրավիճակը վերահսկողության տակ է:

Միաժամանակ, Hurriyet-ի տեղեկություններով՝ Ըփեքը նշել է, թե դեռ վաղ է ասել, որ հեղաշրջման վտանգն ամբողջովին անցել է: Նա զգուշության կոչ է արել:

Թուրքիայում հուլիսի 15-ին իշխանությունը հայտնել էր երկրում ռազմական հեղաշրջման մասին: Զինվորականները հայտարարել էին, որ իշխանությունն անցնում է իրենց ձեռքը: Ավելի ուշ Թուրքիայի իշխանությունները հայտնել էին, որ հեղաշրջման փորձը ձախողվել է:

Թուրքիայում այս պահին պաշտոնանկ է արվել 2.7 հազար դատական համակարգի աշխատող: Աշխատանքից ազատվել է 5 գեներալ եւ 28 գնդապետ, ձերբակալվել 2.8 հազար զինվորական: Հեղաշրջման փորձը 250 մարդու կյանք է խլել:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: