Մոսկովյան դատարանը մերժել է Ալեքսեյ Նավալնու հայցը

Feb 12, 2016 Comments Off on Մոսկովյան դատարանը մերժել է Ալեքսեյ Նավալնու հայցը

Մոսկվայի Տվերի դատարանը հրաժարվել է ընդունել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հայցը ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով դատարանի մամլո քարտուղարին:

«Դատարանի որոշմամբ` Ալեքսեյ Նավալնու` ընդդեմ Վլադիմիր Պուտինի հայցի ընդունումը մերժվել է, քանի որ այն ենթակա չէ վարչական վարույթի կատարման», – ասել է մամլո քարտուղարը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: