Շուշան Պետրոսյանը «աչքերդ կհանեմ» եւ «լակոտ» ասելու համար պատասխան կտա

Jan 14, 2016 Comments Off on Շուշան Պետրոսյանը «աչքերդ կհանեմ» եւ «լակոտ» ասելու համար պատասխան կտա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ֆեյսբուքյան օգտատերը Գայանե Շահինյանը չի պատրաստվում դիմում ներկայացնել ԱԺ էթիկայի հանձնաժողով: Երեկ նա այդ մասին ասել է մեր թղթակցի հետ զրույցում: Փոխարենը նման դիմում էթիկայի հանձնաժողով երեկ ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

«ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատերը Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության ու սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով դիմումը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուղարկել է փոստային առաքմամբ:

Հիշեցնենք՝ Շուշան Պետրոսյանը Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:

Սույն խոսակցությունն սկսվել էր այն բանից հետո, երբ օգտատերը կիրակի օրը Արցախում զինվորի զոհվելուց հետո գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: