Քեմերոնը չի կողմնորոշվում

Jan 10, 2016 Comments Off on Քեմերոնը չի կողմնորոշվում

Մեծ Բրիտանիայի կառավարության նախարարներին խորհուրդ է տրվել պաշտոնական ելույթներում փաստարկներ բերել ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին: Դա կարող է վկայել վարչապետ Դևիդ Քեմերոնի խոստման դրժման մասին գալիք հանրաքվեում այն դեպքում, եթե Բրյուսելի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվեն: Այդ մասին հաղորդում է Sunday Telegraph-ը:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության վերաբերյալ հանրաքվեն, ինչպես տեղեկացնում է այն նախաձեռնող Քեմերոնը, պետք է անցկացվի մինչև 2017թ. վերջը, սակայն տեղական մի շարք ԶԼՄ-ներ կարծում են, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն այս տարի:

Վարչապետը խոստանում է Բրյուսելից բարեփոխումներ կորզել և թագավորությանը վերադարձնել իշխանությունների լիազորությունների նշանակալի մասը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: