Իրաք-Թուրքիա գազատարի կառուցման աշխատանքները մեկնարկել են

Jan 06, 2016 Comments Off on Իրաք-Թուրքիա գազատարի կառուցման աշխատանքները մեկնարկել են

Sabah թերթի փոխանցմամբ՝ Իրաքի Քիրքուք նահանգում մեկնարկել են նոր գազատարի կառուցման աշխատանքները, որով գազ կմատակարարվի Թուրքիային։ Այդ մասին հայտարարել է Քիրքուքի նահանգի խորհրդարանի՝ էներգետիկ հարցերով հանձնաժողովի անդամ Նեջաթ Հուսեինը։

Նա ընդգծել է, որ գազատարի կառուցման շուրջ բանակցություններ են անցկացվել Քիրքուքի տեղական ղեկավարության և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության միջև, ինչից հետո սկսվել են գազատարի կառուցման աշխատանքները։

Հուսեինը հայտարարել է, որ չի կարող ասել, թե որքան կտևեն գազատարի կառուցման աշխատանքները։ Ընդգծվում է, որ «քրդական գազը» դառնալու է ռուսական գազի այլընտրանքներից մեկը։ Դրա հետ կապված՝ թերթը գրում է. «Դե, թող հիմա Պուտինը գնա ու մտածի»։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: