Մխիթարյանի գործակալը բանակցել է «Յուվենտուս»-ի հետ

Jan 05, 2016 Comments Off on Մխիթարյանի գործակալը բանակցել է «Յուվենտուս»-ի հետ

Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել Դորտմունդի «Բորուսիա»-ն: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Թուրինի «Յուվենտուս»-ի դիտակետում է:

Sky Sports Italia-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ՝ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը քննարկելու համար: Խոսք է գնում ամառային տրանսֆերային պատուհանի մասին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը 28 հանդիպում է անցկացրել «Բորուսիա»-ի կազմում, 15 գոլ է խփել և գոլային 19 փոխանցում է կատարել: Դորտմունդյան ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: