Թուրքական ավիաընկերությունը դադարեցրել է չվերթները դեպի Ռուսաստան

Jan 05, 2016 Comments Off on Թուրքական ավիաընկերությունը դադարեցրել է չվերթները դեպի Ռուսաստան

Թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը հայտնել է դեպի Ռուսաստան և հակառակը չվերթների դադարեցման մասին մինչ հունվարի 13-ը` վիզաների հետ կապված խնդիրների պատճառով, գրում է Газета-ն:

Ավիաընկերության տվյալ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ ինքնաթիռների անձնակազմերին մերժել են վիզա տրամադրել:

Աղբյուրը նշում է, որ Turkish Airlines ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իր անձնակազմերը կարողացել են ստանալ վիզաներ և չվերթները դեպի Ռուսաստան չեն հետաձգվել:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: