Գևորգ Սաֆարյանի փաստաբանի հայտարարությունը

Jan 05, 2016 Comments Off on Գևորգ Սաֆարյանի փաստաբանի հայտարարությունը

Գևորգ Սաֆարյանի շահերի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանի հայտարարությունը

Արդեն չորրորդ օրն է ինձ չի հաջողվում Գևորգ Սաֆարյանի հանցագործության մասին հաղորդումը ուղարկել պատկան մարմիններին՝ ՀՀ դատախազություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ՀՀ քննչական կոմիտե: 04.01.2016թ. հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստել նաև հունվարի 1-ին Ազատության հրապարակում ծեծված մի խումբ քաղաքացիներ: Այս հաղորդումները ևս հնարավոր չէ ներկայացնել իրավապահ մարմիններին: Նշված մարմինների ինտերնետային կայքերում նշված հեռախոսահամարները չեն պատասխանում: Դրանք են ՀՀ դատախազություն՝ 511650, ՀՔԾ՝ 011900035, ՀՀ քննչական կոմիտե՝ 011880151: Այդ կառույցների դռները փակ են: Գլխավոր դատախազության շենքը հսկող ոստիկանները հրաժարվեցին վերցնել հաղորդումները՝ պատճառաբանելով, որ դատախազությունում չկա որևէ հերթապահ դատախազ, քանի որ դատախազությունը ընդհանրապես չի աշխատում, իսկ իրենք իրավասություն չունեն վերցնելու որևէ փաստաթուղթ:

Գտնում եմ, որ նման իրավիճակը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությանը, քանի որ հանցագործության մասին հաղորդումները քննվում են անհապաղ և անհապաղ ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ բացահայտելու համար հանցագործության հետքերը և այն կատարողներին: Ավելին՝ ՀՀ դատախազությունը վերահսկողություն է իրականացնում քրեական գործի ընթացքի նկատմամբ: Ստացվում է, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դատախազական վերահսկողության չի ենթարվել: Այսինքն չեն ստուգվել քրեական գործ հարուցելու,  մեղադրյալ ներգրավելու և կալանավորումը խափանման միջոց ընտրելու որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Ստիպված եմ հանցագործության մասին հաղորդումները ուղարկել նրանց կայքերին և հրապարակել մամուլում, որպեսզի որևէ պատկան մարմին ընթացք տա դրանց: Կից ներկայացվում է այդ հաղորդումները.

փաստ

փա

փաս

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: