Սիրիական ընդդիմությունը հարձակում է գործում ԴԱԻՇ-ի դիրքերի վրա

Jan 05, 2016 Comments Off on Սիրիական ընդդիմությունը հարձակում է գործում ԴԱԻՇ-ի դիրքերի վրա

RIA Novosti-ն հայտնում է,որ  «Սիրիայի ժողովրդական ուժեր» քրդական և արաբական ջոկատների կոալիցիան Սիրիայի հյուսիսային Էր-Ռաքքա շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում առաջխաղացում ունի, հայտարարել է կոալիցիայի գնդապետ Թալալ Սելոն:

«ԱՄՆ-ի աջակցությամբ «Ժողովրդավարական ուժերին» հաջողվել է Ռաքքայից 30 կմ հյուսիս գտնվող Այն-Իսա քաղաքի մոտ գտնվող մի քանի գյուղական բնակավայրերից հետ մղել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին: Հարձակողական գործողություններին ավելի վաղ աջակցել է նաև ռուսական օդուժը»,հայտնել է Սելոն:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: