Քրեական հեղինակություններն ու Գևորգ Սաֆարյանը…

Jan 10, 2016 Comments Off on Քրեական հեղինակություններն ու Գևորգ Սաֆարյանը…

Ընդդիմադիր քաղաքացի, ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանը առաջին անգամը չէ, որ ձերբակալվում է: Գևորգ Սաֆարյանը միշտ էլ աչքի է ընկել իր ըմբոստ վարքագծով:

Այս անգամ նա կալանավորվեց 2016 թվականի առաջին օրը` հունվարի 1-ին  իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով :

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը  հացադուլ էր սկսել, քանի որ նախարդ անգամ ևս նա հայտնվել էր անելանելի իրավիճակում, այսինքն քրեական հեղինակությունների թիրախում էր:

Այսօր՝ հունվարի 4-ին  նա դադարեցրել է հայտարարած հացադուլը:

Նրա փաստաբանը`Տիգրան Հայրապետյանը Հայելի.am-ին տեղեկացրեց, որ Գևորգ Սաֆարյանի պահանջը կատարվել է, նա առանձին խուց է տեղափոխվել:

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանը ուզում էր  առանձին խուց տեղափոխվել, քանի որ ընդհանուր խցում վախենում էր  բռնության ենթարկվելուց, ինչպես մեկ անգամ նախկինում եղել է:

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (Հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Երևանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանը:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: