Ուկրաինան ռուսական ապրանքների համար մաքսատուրքեր է սահմանել

Jan 04, 2016 Comments Off on Ուկրաինան ռուսական ապրանքների համար մաքսատուրքեր է սահմանել

Հունվարի 2-ից ռուսական արտադրության ապրանքների համար մաքսատուրքեր մտցնելու մասին Ուկրաինայի կառավարության որոշումն ուժի մեջ է մտել:

Lenta-ի փոխանցմամբ՝ հունվարի 1-ին, ուժի մեջ է մտել Եվրամիության հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի՝ Ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին դրույթը: Այսուհետ եվրոպական ապրանքներից Ուկրաինայում մաքսատուրք չի գանձվի: Մաքսատուրքերի սահմանումից բացի, նախատեսվում է հունվարի 10-ից արգելել ռուսական արտադրության մի շարք ապրանքների, մասնավորապես՝ օղու, շոկոլադի, մսի, ձկան, գարեջրի ու ծխախոտի ներմուծումը:

Դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք էր ստորագրել ԱԱԳ մասին պայմանագրի գործողությունն Ուկրաինայի հետ դադարեցնելու մասին: Նույն օրն Ուկրաինայի կառավարությունը հաստատել է ռուսաստանյան մթերային էմբարգոյի դեմ պաշտպանական միջոցառումների ցանկը ու 2016 թվականի հունվարի 1-ից ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի գործողության դադարեցումը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: