Գևորգը ծեծե՞լ է հրեշտակապետին

Jan 09, 2016 1 Comment
Հունվարի 1-ի գիշերը ձերբակալել են ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանին, որը տեղեկությունների համաձայն բերման է ենթարկվել երեք այլ ակտիվիստի հետ:Ոստիկանության փոխանցմամբ`  Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:Ի դեպ Գեղամ Խաչատրյանը  տուժող է ճանաչվել նաև «Շանթ և ընկերներ» գործով (Հրեշտակապետը կրկին ծեծվել էր):

Գևորգ Սաֆարյանն էլ հայտնի է իր ըմբոստ պահվածքով և ՀԽ անդամների փոխանցմամբ գիշերը շրջել է Երևանի փողոցներով և իրազեկում ու պայքարի կոչեր արել:

Նշենք, որ Երևանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ

Մեկ անդրադարձ “Գևորգը ծեծե՞լ է հրեշտակապետին” հրապարակմանը