Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները շունչները պահած սպասում են

Feb 19, 2019 Comments Off on Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները շունչները պահած սպասում են

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները դեռ մեկ-երկու ամիս էլ կմնան սպասողական վիճակում։

Բանն այն է, որ ԱԺ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է մարտի 5-ին, եւ միայն այդ ժամանակ խորհրդարանի օրակարգում կներառվի ու կքննարկվի «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Միաժամանակ սա ենթադրում է, որ օպտիմալացվելուց հետո այդ նախարարությունների աշխատակիցներից ոմանք գործազուրկ կդառնան: Նախագիծն ընդգրկված է մարտի 5-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանի օրակարգում, սակայն պարզ չէ՝ երբ այն կքննարկվի ու կընդունվի: Իսկ մինչ օրենքն ուժի մեջ կմտնի, այդ գերատեսչությունները կշարունակեն իրենց աշխատանքը նույն ռիթմով` իհարկե, կրճատումների սպասելիքով շունչները պահած»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: