Հենց սկզբից պետք էր կանխել ու չհրահրել փաստաբանների նկատմամբ թունավոր արշավները

Jan 12, 2019 Comments Off on Հենց սկզբից պետք էր կանխել ու չհրահրել փաստաբանների նկատմամբ թունավոր արշավները

Երբ Մասիսի քաղաքապետին պաշտպանելու համար արշավ սկսեցին նրա փաստաբանի՝ Տիգրան Աթանեսյանի դեմ, կարծես՝ այդ արշավը ոչ թե դատապարտում էին, այլ՝ հրահրում։

Նույն բանը տեղի ունեցավ Քոչարյանի փաստաբանների հանդեպ։ Հիմա Մանվել Գրիգորյանի փաստաբանի վրա են թքում ու մեքենան վնասում։ Նոր ենք գլխի ընկել, որ հենց սկզբից պետք էր կանխել ու չհրահրել փաստաբանների նկատմամբ թունավոր արշավները։

Այս տեմպերով շարունակվելու դեպքում, մյուս փուլը կլինի փաստաբան ծեծել ու խոշտանգելը։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: