Հայտնի հեռուստահաղորդավարը հայտնվել է սկանդալի կիզակետում

Jan 10, 2019 Comments Off on Հայտնի հեռուստահաղորդավարը հայտնվել է սկանդալի կիզակետում

Ֆրանսիայում հայտնի գրող, հեռուստահաղորդավար Յան Մուաքսն իր հարցազրույցներից մեկի ժամանակ հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ, ինչից հետո հայտնվել է սկանդալի կիզակետում:

Ինչպես նշում է The Guardian-ը, տղամարդը խոստովանել է, որ ինքը պարզապես չի նկատում 50-ն անց կանանց:

«Դե լավ, եկեք չչափազանցնենք, դա անհնար է, 50 տարեկանից բարձր կինը շատ-շատ ծեր է սիրվելու համար: Ես նախընտրում եմ երիտասարդ կանանց: Քսանհինգամյա կնոջ մարմինն արտասովոր է, իսկ 50 տարեկանինը որևէ արտասովոր բան չունի»,- ասել է ֆրանսիացին, որի մտքերը դժգոհության մեծ ալիք են բարձրացրել սոցցանցերում:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: