Ողբերգական դեպք. բնակարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի և միջին տարիքի տղամարդու դիեր

Jan 06, 2019 Comments Off on Ողբերգական դեպք. բնակարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի և միջին տարիքի տղամարդու դիեր

հունվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել,որ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի 62 շենքի բնակարաններից մեկում տղամարդկանց դիեր կան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի և բաժնի պետի հետաքննության գծով տեղակալ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի 9-րդ հարկի բնակարանում՝ հյուրասենյակում, բազմոցին պառկած հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ, 24-ամյա Արայիկ Ասատրյանի դին, իսկ լոգարանում հայտնաբերել են անձը չպարզված 60-65 տարեկան տղամարդու դի: Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ոստիկանները պարզում են մահացածների ամբողջական տվյալները: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 անձանց մահվան պատճառը հնարավոր է շմոլ գազից լինի՝ բաղնիքում տեղադրված գազի կաթսայից:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: