«Հայ տղամարդկանցից ամենալավ ամուսիններն են ստացվում». Պետդումայի պատգամավոր Ելենա Յամպոլսկայա/տեսանյութ/

Dec 10, 2018 Comments Off on «Հայ տղամարդկանցից ամենալավ ամուսիններն են ստացվում». Պետդումայի պատգամավոր Ելենա Յամպոլսկայա/տեսանյութ/

Ռուսաստանի Դաշնության պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ, ռուսական «Культура» թերթի նախկին գլխավոր խմբագիր, թատերական քննադատ Ելենա Յամպոլսկայան հյուրընկալվել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի «Международная пилорама» հաղորդմանը:Յամպոլսկայան պատմել է իր հայ ամուսնու և իրենց ընտանեկան կյանքի մասին: Նա հայտնել է, որ իր ամուսնու անունը Խաչատուր է և որ ամուսինը նախ տեսել է իրեն հեռուստացույցով, ապա սկսել հանդիպում փնտրել իր հետ:

«Երբ ինձ ասացին, որ մարդն այդքան հետաքրքրվում է ինձնով, ես մտածեցի՝ ի՞նչ ընդհանուր բան կարող եմ ունենալ Խաչատուր անունով մարդու հետ: Հազիվ թե ինչ-որ բան ստացվի: Իսկ հիմա այդ Խաչատուր անունով մարդու հետ մենք ունենեք ընդհանուր տուն, երկու ընդհանուր հրաշալի շուն, ընդհանուր կյանք, և հույս ունեմ՝ մեծ ընդհանուր զգացմունք:Ես վստահ կարող եմ ասել, որ հայ տղամարդկանցից ստացվում են ամենալավ ամուսինները»,- ասել է Յամպոլսկայան:

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: