Այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել,երբ մենք համակերպվողի դերում էինք,չի լինի.Փաշինյան

Nov 19, 2018 Comments Off on Այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել,երբ մենք համակերպվողի դերում էինք,չի լինի.Փաշինյան

«Մարշալ Բաղրամյանն էլ Բելառուսի ազատագրման գործում շատ մեծ դերակատարում է ունեցել: Այնպես որ, այո, մեր բազմաթիվ հայրենակիցներ ոչ միայն Բելառուսի ազատագրմանը, այլեւ Հայրենական մեծ պատերազմին մեծ մասնակցություն են ունեցել:Ինչ վերաբերում է Բելառուսին. ես կարծում եմ, որ մեր միջազգային բոլոր գործընկերները պետք է մի բան արձանագրեն՝ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ մենք համակերպվողի դերում էինք: Ես Մարտունիում էլ ասացի՝ այնպիսի տպավորություն է, որ իներցիայով շատ-շատերն ուզում են, փորձում են, կամ պիտի փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկիր, փոքր ժողովուրդ: Ես պարզ ասում եմ՝ չի անցնելու, մենք մեծ ժողովուրդ ենք, մենք հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալների ժողովուրդ ենք, եւ էլի եմ ասում, մենք ապրիլ-մայիսին արել ենք մի բան, որ մարդկության պատմության մեջ նախադեպը չունի: Բայց այդ հարաբերություններում, համոզված եղեք, մեր ժողովուրդն ու կառավարությունը ի վիճակի են պաշտպանելու մեր երկրի շահերը, եւ սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն եւ ես ձեզ խոստանում եմ՝ բոլորը հաշվի կնստեն»,-   Գեղարքունիքի մարզպետարանում այս մարզի համայնքապետերի հետ վարչապետի պաշտոնակատարի հանդիպման ժամանակ ,ի պատասխան մի քաղաքացու  մտահոգության,նման տեսակետ հայտնեց   վարչապետի պաշտոնակատարը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: