Սա այն դեպքն է, երբ ՀԱՊԿ-ի անդամ երկրները ճիշտ են, իսկ Նիկոլը՝ սխալ

Nov 10, 2018 Չի մեկնաբանվել

Ինչպես և սպասվում էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչ ունենալու հարցը չստացվեց լուծել: Թեկնածուի հարցը առաջացրել է տարակարծություն անդամ երկրների ղեկավարների միջև և հարցը մնացել է բաց:

Ակնհայտ է, որ այս հարցում չկա կոնսենսուս: Ավելի ճիշտ կա՝ կոնսենսուս-1, այսինքն՝ միայն Հայաստանն է կողմ, որպեսզի մինչև 2020 թվականը Խաչատուրովի փոխարեն կրկին լինի հայաստանյան ներկայացուցիչ:

Ռուսաստանը դիվանագիտական լռություն է պահպանում և առայժմ պաշտոնապես չի արտահայտվում այդ մասով, բայց տարբեր խողովակներով ամեն կերպ հասկացրել է, որ բացասական է գնահատում ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով ՀԱՊԿ-ի միջազգային իմիջին հարվածելու փաշինյանական քայլը:

Մյուս երկրները և հատկապես Ղազախստանը բացահայտորեն դեմ են արտահատվում ՀՀ ներկայացուցչին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտանում պահպանելուն:

Սա այն դեպքն է, երբ ՀԱՊԿ-ի անդամ երկրները ճիշտ են, իսկ Նիկոլը՝ սխալ: Չէր կարելի քայլ անել ու նույնիսկ այդ քայլից հետո չմտածել հետևանքների մասին:

Մեր անվտանգության համակարգի համար կարևոր նշանակություն ունեցող ՀԱՊԿ-ում հիմա մենք հայտնվել ենք օտարի կարգավիճակում: Ու որևէ ձևով չի կարելի չարախնդալ ու ձեռքերը շփել Նիկոլ Փաշինյանի տապալմանը հետևելով, քանզի տվյալ դեպքում տապալվում է Հայաստանը:

Ճիշտ է, Աստանայում որոշել են հարցին անդրադառնալ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովում, բայց ակնհայտ է, որ հազիվ թե բան փոխվի: Ըստ ամենայնի՝ կրկին կոնսենսուս չի լինի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմնա ներկայիս պաշտոնակատարը, որը ՌԴ ներկայացուցիչն է:

Մեր կառավարությունում հուսով ենք՝ հասկացել են, որ միջազգային ասպարեզում ոչ թե «դուխով» են հարաբերություններ հաստատում և խնդիրներ լուծում, այլ ԽԵԼՔՈՎ: «Գըմփ-գըմփ-հո՛ւ»-ով դրսում չես զարմացնի:
7or.am

Կորյուն Մանուկյան

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Սա այն դեպքն է, երբ ՀԱՊԿ-ի անդամ երկրները ճիշտ են, իսկ Նիկոլը՝ սխալ”

Մեկնաբանել