Մշակույթի նախարարը հրաժարվել է Թովմաս Պողոսյանին ավտոբուսի գումար տալ

Nov 08, 2018 Comments Off on Մշակույթի նախարարը հրաժարվել է Թովմաս Պողոսյանին ավտոբուսի գումար տալ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգեց, որ անարժեք երեւույթներն ունեն միլիոնավոր դիտումներ, իսկ մեր փառապանծ Օֆելյա Համբարձումյանն ու մյուս մեծերը` նվազագույն. «Պրոֆեսիոնալ, ազգային արվեստին նվիրյալ երգիչներն օգնություն են ակնկալում իրենց հարազատներից»:

Նա պատմեց, որ երբ «Սայաթ-Նովա» անսամբլը տարել է Արցախ բարեգործական համերգի, դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով, որ գոնե ավտոբուսի գումար տրամադրեն, սակայն ստացել է պատասխան, թե` «Դուք ուշ եք դիմել»:

«Այսինքն` ես հինգ ամիս առաջ պե՞տք է դիմեի, որ սեպտեմբերին ուզում եմ գնալ Արցախ: Ասեմ, որ նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետեւ նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք ժամանակ չունեն մեզ համար, ինչպես նախորդ նախարարները: Ես հեռախոսահամարս փոխանցել եմ եւ խնդրել, որ նախարարը զանգահարի ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին, սակայն ամիսներ ի վեր զանգ չեմ ստացել»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: