Հայ լինելն առավելություն է. Արա Գյուլերի մտքերից

Oct 20, 2018 Comments Off on Հայ լինելն առավելություն է. Արա Գյուլերի մտքերից

Ամենակարևորը աշխարհի վրա հետք թողնելն է:

Թատրոնը կեղծ է։ Արվեստը սուտ բան է, ամեն օր Համլետ չի ծնվում, բայց տեսեք` արդեն քանի Համլետ կա: Իսկ ահա լուսանկարն իրականություն է, քանի որ կյանքի մի պահն է ցուցադրում:

Ես ուսուցիչ չեմ ունեցել, ինքս եմ «հնարել» ամեն ինչ: Ես շնորհալի երեխա եմ եղել:

Հայ լինելն առավելություն է:

Ես սկսել եմ ապրել կինոյով, չգիտեի, որ լուսանկարիչ եմ դառնալու: Լուսանկարչությամբ զբաղվեցի այն ժամանակ, երբ հասկացա, որ դրանով ավելի շատ բան կարող եմ տալ:

Ֆոտոլրագրողն առաջին հերթին պետք է «բաշարող» և խելոք մարդ լինի, որպեսզի ամեն ինչից միանգամից հասկանա:

Լուսանկարը լրագրության վիզուալ պատմությունն է:

Ես լուսանկարիչ չեմ, ֆոտոլրագրող եմ` լուրը ցույց տվող:

Պատմությունը պետք է գրվի մեր արած լուսանկարներով, բայց չկարծե՛ք, թե ով ձեռքը ֆոտոխցիկ է վերցնում, նա լրագրող է:

Սիրել սովորեք:Աշխարհի բոլոր պատերազմները ապուշների ձեռքի գործն են:

Լուսանկարիչը չպետք է նկարիչ լինի։ Նրա գործը ճշմարտությունը որսալն է:

Լրագրողի ու լուսանկարչի տարբերությունը հետևյալն է։ Երբ ռումբը պայթում է, լուսանկարիչը փախչում է։ Մինչդեռ լրագրողը ռումբի պայթյունի ժամանակ վազելով փորձում է որսալ իրադարձությունը:

Եթե մարդն իր ողջ կյանքում 100 լուսանկար է արել, նա իսկապես մեծ լուսանկարիչ է։ Եթե ինձ 20–30 լուսանկարով հիշեն, ես դա մեծ ձեռքբերում կհամարեմ:

vnews.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: