Ինչ են քննարկել ՀՀԿ ԳՄ-ում ԸՕ նախագծի հետ կապված

Oct 19, 2018 Comments Off on Ինչ են քննարկել ՀՀԿ ԳՄ-ում ԸՕ նախագծի հետ կապված

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Նիստին քննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ կատարվեց Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր»,-մանրամասնել է նա։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: